Նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է կոնգրեսական Աննա Էշուին

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է  ԱՄՆ Կոնգրեսի հաղորդակցության և տեխնոլոգիաների հանձնաժողովի և Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական  Աննա Էշուին:
«Նախարար Արշակյանը կոնգրեսական Էշուին ներկայացրել է Կալիֆոռնիայի Սիլիկոնյան հովիտ իր կատարած այցի և դրա ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Զրուցակիցները քննարկել են  Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր,  մասնավորապես` Կալիֆոռնիայի հեղինակավոր կրթական հաստատությունների` Բերքլիի,  Սթենֆորդի, Սանթա Քլարայի համալսարանների հետ փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները, «Օրաքլ», «Սիսքո» և նմանատիպ այլ ընկերությունների հետ համագործակցության հաստատման ու ծավալման հնարավորությունները:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ գործակցության ընդլայնման և զարգացման հարցում առանձնակի կարևորվել է Կալիֆոռնիայի հայ համայնքի դերակատարումն ու ներգրավվածությունը և ձեռք բերվել է պայմանավորվածություն Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում ակտիվ համագործակցության շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: