Սանավիացիայի ուղղաթիռն Արցախից չի կարող հիվանդներ տեղափոխել Երեւան

Լուրեր

04.06.2026 | 11:40
Էդուարդ Սպերցյանը փոխել է խաղային համարը Հայաստանի հավաքականում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.06.2026 | 11:30
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց․ Արարատ Միրզոյան
04.06.2026 | 11:18
«Ռոլան Գարոսում» հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
04.06.2026 | 11:09
Հրապարակվեց ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա արտահանվող ապրանքների համար տրվող աջակցության նախագիծը
04.06.2026 | 11:05
TRIPP-ն արտակարգ հնարավորություններ կընձեռի, հատկապես՝ Հայաստանին․ Մարկո Ռուբիո
04.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
04.06.2026 | 10:58
NBA-ում մեկնարկել է եզրափակիչ շարքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 10:53
ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի ցորեն, գարի և պարարտանյութ
04.06.2026 | 10:48
«Արարատ Մոթորս»-ի գործով հողամասը վերադարձնելն անհնար է․ ընկերությունից կբռնագանձվի 131 մլն դրամ
04.06.2026 | 10:34
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ ԱՄՆ Պետքարտուղարություն
04.06.2026 | 10:28
Ռոման Բերեզովսկին նոր աշխատանք ունի
04.06.2026 | 10:20
Խուզարկություններ՝ 50-ից ավելի հասցեներում
04.06.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 4-ի դրությամբ
04.06.2026 | 09:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
04.06.2026 | 09:40
ՔՊ-ական թեկնածուի ընտանիքին պատկանող ընկերությունը 226 մլն դրամի մաքսատուրքի արտոնություն կստանա
Բոլորը

«Արմենիա Հելիքոփթերս» ՍՊԸ-ին պատկանող սանիտարական ուղղաթիռն Արցախից Հայաստան չի կարող հիվանդներ տեղափոխել:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա Հելիքոփթերս» ՍՊԸ-ի ղեկավար Արսեն Մանուկյանը:

«Պատճառն այն է, որ այնտեղ օդային տարածքը փակ է քաղաքացիական ավիացիայի համար»,- ասաց տնօրենը:

Factor.am-ը Արսեն Մանուկյանից հետարքրվեց՝ իսկ անհրաժեշտության դեպքում հիվանդներին ինչպե՞ս են Արցախից Երեւան տեղափոխելու:

«Կարող են գալ Հայաստանի սահման եւ այնտեղից կտեղափոխենք»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ սանիտարական ուղղաթիռը ապրիլի 7-ին է շահագործման հանձնվել, որով հնարավոր դարձավ կարճ ժամանակում ծանր հիվանդներին մարզերից մայրաքաղաք տեղափոխել: Ուղղաթիռի թռիչքի մեկ ժամի համար քաղաքացին վճարելու է 720 հազար դրամ, իսկ եթե թռիչքն իրականացվում է պետպատվերի շրջանակներում, ապա վճարելու է պետությունը: Գործարկումից մինչ օրս սանիտարական ուղղաթիռով տեղափոխվել է 20 հիվանդ։

Նարեկ Կիրակոսյան