Պատրաստ ենք սկսել «Շիրակ» օդանավակայանի վերանորոգումը. Մարտին Էռնեկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունն աշխարհում 10-րդն է՝ ուղևորների սպասարկման առումով։ Ընկերությունը 2014 թվականից կազմակերպում է օդանավակայանների ներկայացուցիչների մասնակցությամբ գագաթնաժողովներ, որոնցից հերթականն անցկացվեց Երևանում։

«Կորպորասիոն Ամերիկա օդնավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա ընդգծում է փաստը, թե իրենց համար որքան կարևոր է Հայաստանը։ Խոսելով Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակահարմարությունից՝ Մարտին Էռնեկյանն ասաց, որ իրենք Հայաստանում մեծ խնդիրների կամ խոչընդոտների չեն հանդիպում:

«Մենք շատ ուրախ ենք, որ նոր կառավարության հետ շատ ամուր համագործակցություն ունենք։ Նոր կառավարության հետ աշխատելու ենք՝ սահմանելու նոր առաջնահերթությունները»,- ասաց նա:

Մարտին Էռնեկյանն անդրադարձավ նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման անհրաժեշտությանը, որի մասին գագանաժողովում խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք գրեթե պատրաստ ենք սկսել «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները»,- ասաց Մարտին Էռնեկյանը։

Նրա հավաստմամբ՝ «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի կարևորության մասին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունում գիտեն, և ամեն ինչ անելու են՝ այն պահպանելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան