Սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկերի գնահատման և կառավարման կարողությունների հզորացումն առաջնահերթություն է. ՍԱՊԾ

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ ՍԱՊԾ ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) հայաստանյան գրասենյակի տնօրեն Գայանե Նասոյանի, ՊԳԿ սննդամթերքի անվտանգության և սպառողների պաշտպանության հարցերով պատասխանտու Մերի Քեննիի, սննդամթերքի անվտանգության միջազգային խորհրդատուներ Գոկչե Աքբալիկի և Միրզեթ Սաբիրովիչի հետ: Հանդիպման նպատակն էր ևս մեկ անգամ քննարկել-հստակեցնել «Սննդի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները, տեխնիկական հարցերը, փոխանակել տեղեկատվություն: Ծրագիրն իրականացվելու է ՍԱՏՄ համագործակցությամբ և ամբողջությամբ համընկնում է Տեսչական մարմնի նպատակների հետ:

«Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը սննդի անվտանգությանը, կենդանիների և բույսերի առողջությանը սպառնացող ռիսկին առնչվող ապացույցների և տվյալների ձեռքբերման, աղբյուրների վերհանման և կատարելագործման հարցերում, անցկացնել ռիսկի գնահատում՝ որոշելու համար սննդի անվտանգության, կենդանիների և բույսերի առողջության առաջնահերթ խնդիրները, մշակել վերահսկողության և ռիսկի կառավարման համապատասխան տարբերակներ՝ վտանգավոր սննդի և կենդանիների տեղաշարժից խուսափելու նպատակով, համալրել տեխնիկական կարողությունները, ինչպես նաև ուժեղացնել ռիսկի վերլուծության հմտությունները՝ կիրառելով հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանն միջազգային հաջողված փորձը:

Հանդիպման մասնակիցները կարևորել են ոլորտի խնդիրներով զբաղվող գերատեսչական մարմինների ու կազմակերպությունների սերտ համագործակցությունը, բոլոր կառույցների ամբողջական տեղեկացվածությունը և համատեղ գործողությունները, ինչը թույլ կտա, որ քաղաքական որոշումները լինեն ըստ ամենայնի և  բազմակողմանիորեն հիմնավորված:

Վաղը կմեկնարկի ծրագրի շրջանակներում կազմակերպվող անդրանիկ աշխատաժողովը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Էլվիրա Միրզոյանը, «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Մարկոսյանը և ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի ռիսկերի գնահատման կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար Մելինե Բեգլարյանը»,- ասված է հաղորդագրությունում: