Պայթյուն թուրք-սիրիական սահմանին․ կան զոհեր և վիրավորներ
Քաղաքականություն
03.06.2019 | 14:11Թուրք-սիրիական սահմանին՝ թուրքական Քիլիս քաղաքի անմիջական հարևանությամբ գտնվող Հալեպի Ազեզ շրջանում, ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել. փոխանցում է ermenihaber-ը:
Երեկոյան նամազից (իսլամական աղոթք) հետո Ազեզի մզկիթներից մեկի մոտ պայթյուն է որոտացել: Մզկիթի հարևանությամբ կայանված մեքենան բեռնված է եղել պայթուցիկ նյութերով ու պայթեցվել է։ Դեպքի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 29 քաղաքացի։