Հուսամ՝ տիկին Զոհրաբյանը կընդունի իր սխալը, և մեր հարաբերությունները դրանից չեն տուժի. արցախցի խորհրդարանական

Լուրեր

08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
Բոլորը

Նաիրա Զոհրաբյանի կողմից «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հասցեին արված անձնական վիրավորանք պարունակող հրապարակային մեկնաբանությունը համարում եմ ոչ կոռեկտ քաղաքական գործչի համար:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության քարտուղար Ռոմելա Դադայանը՝ նշելով, որ չի կարծում, թե տիկին Զոհրաբյանը արտահայտել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարծիքը:

«Ընդհանրապես, անթույլատրելի եմ համարում քաղաքական գործչի նման պահվածքը: Անկախ ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղական զարգացումներից՝ մենք երբեք մեզ թույլ չենք տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ նրա առաջնորդի մասին որևէ բացասական կարծիք ասել՝ համարելով, որ դա կդիտվի անհարկի միջամտություն: Հակառակը, մենք միայն բարձր ենք գնահատել այդ կուսակցության և անձամբ Նաիրա Զոհրաբյանի ջանքերը՝ ուղղված արցախյան հիմնախնդրի հանդեպ ունեցած սրտացավ վերաբերմունքին և այն տարբեր միջազգային հարթակներում բարձրացնելուն: Մենք իրավունք չունենք կամուրջներ վառելու, այլապես շատ դժվար կլինի դրանք վերականգնելը: Հուսամ՝ տիկին Զոհրաբյանը կընդունի իր սխալը, և մեր հարաբերությունները դրանից չեն տուժի: Հակառակ դեպքում՝ մեր համբերությունն էլ սահմաններ ունի»,- ասել է Ռ. Դադայանը:

Հիշեցնենք, որ այսօր մամուլին տված մեկնաբանության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վիրավորական արտահայտություններ է արել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հասցեին: