Սպորտի նախարարությունում հյուընկալվել է լեգենդար հեռացատկորդ Իգոր Տեր-Հովհաննիսյանը

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հյուընկալվել է լեգենդար հեռացատկորդ, աշխարհի բազմակի ռեկորդակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանը: 
 
ՀՀ սպորտի և երիտասարդությւան հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը դիմավորելով հյուրին՝ ողջունել է նրան և նշել, որ Իգոր Տեր-Հովհաննիսյանի նման մարզիկները ուղենիշ են երիտասարդ մարզիկների համար, ովքեր ոգևորվելով մարզական ձեռքբերումներով՝ կարողանում են հասնել ավելի բարձր նվաճումների: «Իգոր Տեր-Հովհաննիսյանի սահմանած հեռացատկի Եվրոպայի ռեկորդը մոտ 30 տարի հետո, Եվրոպայի նոր ռեկորդով, կարողացել է գերազանցել մեր հայրենակից Ռոբերտ Էմմիյանը: Այդ օրվանից նույնպես անցել է 30 տարի և հպարտությամբ կարելի է արձանագրել, որ հեռացատկի Եվրոպայի ռեկորդը 60 տարի շարունակ գտնվում է հայ մարզիկների «տիրապետության տակ»»,- ասել է նախարարի տեղակալը: 
 
Հյուրը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ մասնակցել է Գյումրիում կայացած «Ռոբերտ Էմմիյանի գավաթի» խաղարկությանը և ուրախությամբ փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ լավ աթլետներ. «Հայկական աթլետիկայի վաղվա օրը ես բավականին խոստումնալից եմ տեսնում: Կարծում եմ դա Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հաջող համագործակցության արդյունքն է»,- ասել է լեգենդար մարզիկը: 
 
Հանդիպման ավարտին Գ. Ղազարյանը Ի. Տեր-Հովհաննիսյանին հանձնել է խորհրդանշական հուշանվեր: