Թուրքիան ծրագրում է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում

Լուրեր

13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
Բոլորը

Ռուսաստանի «Ռազմավարական մշակույթի հիմնադրամը» զեկույց է հրապարակել՝ նշելով, որ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում: Հնարավոր ռազմական գործողությունը կապված է լինելու սիրիական Իդլիբ քաղաքում ստեղծված իրավիճակի հետ. փոխանցում է ermenihaber-ը:

Ըստ  թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ նշյալ օպերացիային մասնակցելու են նաև Ռուսաստանը և Իրանը, որոնք աջակցելու են Թուրքիային: Սպասվում է, որ Թուրքիան Իդլիբ կմտնի հյուսիսից, իսկ ռուսական ու իրանական զորքերը՝ հարավային հատվածից: 

Նախատեսվում է, որ օպերացիան սկսվի սեպտեմբերի 13-15 ժամանակահատվածում:

Ռազմագործողությանը կմասնակցի Թուրքիայի կողմից աջակցություն վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը: Գործողությունը կիրականացվի «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ճյուղավորումներից  մեկի՝ «Հայաթ Թահրիր աշ–Շամ»-ի դեմ, որը մի քանի շաբաթ առաջ գրոհել էր Իդլիբը և քաղաքի մեծ մասի վրա վերահսկողություն սահմանել:

Իդլիբը գտնվում է թուրք-սիրիական սահմանի վրա:

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի օդուժը օպերացիայի ժամանակ ռմբակոծելու է Իդլիբը: Այնուհետև, երբ թուրքական ուժերը ներխուժեն քաղաք, վերջինս կհայտարարվի որպես անվտանգության գոտի: