«Միասնություն՝ սպորտով». նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը:

«Նախագահը ողջունել է համահայկական խաղերի անցկացումն ու ընդհանրապես համահայկական այդ միջոցառման գաղափարը, նշելով, որ խաղերի միավորող ոգին պետք է օգտագործվի նաև Հայաստան-Արցախ –Սփյուռք կապերն ավելի սերտացնելու համար:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել խաղերի ծրագիրն ու մանրամասն տեղեկացրել նախատեսվող մրցումների մասին: «Միասնություն՝ սպորտով» նշանաբանով անցկացվելիք համահայկական հերթական խաղերի բացումն առաջին անգամ տեղի կունենա Արցախում: Ամառային խաղերին այս տարի կմասնակցեն սփյուռքի ավելի քան 35 քաղաքների ներկայացուցիչներ: Ծրագրում ընդգրկված 17 մարզաձևից 7-ի մրցումները կանցկացվեն Արցախում: Ակնկալվում է 4000 մարզիկների մասնակցություն Հայաստանից, Արցախից և աշխարհի տարբեր երկրներից:

Հանրապետության նախագահը կարևոր է համարել, որ համահայկական խաղերը մարզական մրցաշար լինելուց բացի նաև խթան հանդիսանան համահայկական ինտեգրման համար: Ընդգծելով մարզական այս համահայկական ստուգատեսը Արցախում անցկացնելու առանձնահատուկ նշանակությունը՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ այն նաև Արցախ այցելելու և Արցախին կապվելու հրաշալի հնարավորություն է մեր հազարավոր հայրենակիցների համար: Նախագահի խոսքերով՝ հայրենասիրությունը պետք է արտահայտել ոչ միայն սահմանները պաշտպանելու միջոցով, ինչը շատ էական ու անհրաժեշտ է, այլև՝ հայրենիքը՝ Արցախը, Լոռին, Շիրակը, Սյունիքը, Տավուշը, ողջ Հայաստանը ճանաչելու և իմանալու միջոցով: «Ես ձեր շարժման մեջ մեծ ուժ եմ տեսնում, որի միջոցով կարելի է հայրենիքն ավելի ճանաչված ու ճանաչելի դարձնել»,– դիմելով հանդիպման մասնակիցներին՝ նշել է նախագահ Սարգսյանը:

Նախագահն ասել է, որ համահայկական խաղերը լավ օրինակ են այն բանի, որ մենք ապագայում կարող ենք նաև միջազգային մակարդակի մեծ մրցումներ անցկացնել: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել խաղերի անցկացմանը և քաջալերել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ներկայացուցիչներին՝ շարունակելու իրենց նվիրական գործը»,- ասված է հաղորդագրությունում: