Պետք է անցած լիներ ժամանակը, երբ հանցագործները քաղաքական միավոր են ստեղծում․ Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՔԾ որոշումը՝ քրեական հետապնդում չհարուցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով նա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմքով չզրկվեց մանդատից, որոշ շրջանակներ մեկնաբանում են իբրև իշխանության՝ քաղաքական կամքի բացակայության արդյունք։

Այն, որ հարցը պետք է դիտարկել քաղաքական տեսանկյունից, ըստ «Քաղաքացու որոշում» կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանի, պարզ է դարձել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքից, թե Ծառուկյանի նկատմամբ իրավական գործընթացը կարող է դիտարկվել իբրև քաղաքական ճնշում։

«Բայց ես ուզում եմ շատ հստակ լինի, որ քաղաքականության հետևում հանցագործություններ թաքցնելու պրակտիկան քաղաքացիները որոշել են թողնել հետևում։ Պետք է անցած լիներ այն ժամանակը, երբ հանցագործները հավաքվում են, ստեղծում տարբեր քաղաքական միավորումներ, այդ միջոցով արտոնություններ փախցնում, այդ միջոցով թաքնվում քրեական հետապնդումից և որևէ անհարմար իրավիճակում սկսում բղավել, որ իրենց քաղաքական հետապնդման են ենթարկում»,- ասաց Միքայել Նահապետյանը։

Նրա խոսքով՝ կառավարող ուժի լեգիտիմությունը նաև այն նպատակով է, որ օրենքով սահմանվածն իրականություն դառնա՝ առանց նման շահարկումների։

Մանրամասները՝ տեսանյութում;

Ռոբերտ Անանյան