Գիտենք՝ ինչ եղավ«Ելք»-ի հետ 2018 թ-ին․ հիշում ենք նաև բոլորի բոլոր ճանապարհները․ Արփի Դավոյանը՝ Անի Սամսոնյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 12:57
Արթուր Օսիպյանը հացադուլավորների համար նախատեսված խցում չէ․ ՔԿԾ-ն պարզաբանում է՝ հացադուլ հայտարարելու մասին դիմում չեն ստացել
22.05.2026 | 12:48
Ինքնահռչակ Լուգանսկի իշխանությունները հայտարարել են քոլեջի վրա հարձակման մասին
22.05.2026 | 12:37
Արման Թաթոյանի ասուլիսը
22.05.2026 | 12:34
Ցույց ենք տալիս, թե որն ա իրական բոչկա գլորելը. «Բոլորին դեմ եմ»-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 12:25
Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մարզադահլիճ է բացել ԱՄՆ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 12:13
Դատախազը դիմել է ԿԸՀ-ին՝ Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու միջնորդությամբ
22.05.2026 | 12:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում լրտեսներ կան // ԱԱԾ-ն խուզարկում է «Մայր Հայաստանի» գրասենյակը․ ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 12:01
Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է Հայաստանում սպասվող ընտրությունների միջազգային մոնիթորինգի գործընթացը
22.05.2026 | 11:53
Անդրանիկ Թևանյանին ԱԱԾ-ն փորձում է բերման ենթարկել. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 11:49
Թուրքիայի դատարանը կասեցրել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ​​ղեկավարության լիազորությունները
22.05.2026 | 11:37
Անդրանիկ Թևանյանի գործով ԿԸՀ-ն միջնորդություն չի ստացել․ պատգամավորի թեկնածուն անձեռնմխելիություն ունի
22.05.2026 | 11:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. Մոսկվայում բոլոր օդանավակայանները փակվել են
22.05.2026 | 11:19
Պատերազմը հասել է շրջադարձային կետի, Մոսկվայի նկատմամբ ճնշումը մեծանում է. Ուկրաինայի ԱԳ նախարար
22.05.2026 | 11:10
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությունը նոր թափ է ստացել, ներգրավվել է նոր կապալառու․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.05.2026 | 11:08
«Բոլորին դեմ եմ» կուսակցության «բոչկա գլորելու» ակցիան Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովն այսօր դեմ քվեարկեց «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին, որով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր թափանցիկ դարձնել ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի  համար իրականացվող գնումները։

Խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց այս փոփոխությունների նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու առաջարկին, իսկ «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանն անդրադարձավ  Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, որ այս քայլով նրանք մանիպուլյացիաների դիմեցին, քանի որ այս փոփոխություններին նախկինում կողմ է եղել անգամ «Ելք» դաշինքը, խորհուրդ տվեց «Ելք» դաշինքի դիրքորոշումներն այլևս չմեջբերել։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանին կոչ արեց այլևս Էդմոն Մարուքյանին նման հորդորներով չդիմել. «Էդմոն Մարուքյանը եղել է «Ելք» դաշինքի առաջին համարը և կվկայակոչի այդ դաշինքի գործունեության վերաբերյալ փաստեր երբ կուզի և որքան կուզի»։

Ի պատասխան Արփի Դավոյանը նշեց․«Տիկին Սամսոնյան, մենք բոլորս էլ գիտենք՝ ով է այդ դաշինքի առաջին համարը և ինչ եղավ «Ելք» դաշինքի հետ 2018 թվականին, այնպես որ մի՛ հիշեցրեք, մենք հիշում ենք բոլորի բոլոր ճանապարհները»։

Մանրամասները՝ տեսանյութում։