Դոն Պիպոն՝ Ջիվան Աբրահամյանի մասնակցությամբ ցույցն իր կողմից ուղղորդելու և Հայաստանից հեռանալու մասին

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

Մամուլն այսօր գրել էր, որ օրերս Ազատության հրապարակում հանուն անկախ դատական համակարգի անցկացված հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանն ուղղորդվում է Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի կողմից։ Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է Արթուր Ասատրյանի հետ:

– Պարո՛ն Ասատրյան, մամուլն այսօր գրել է, որ Դուք եք ուղղորդում Ջիվան Աբրահամյանին՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու համար: 

– Հերքում եմ: Ես Ջիվան Աբրահամյանին չեմ ճանաչում, ոչ էլ դեմքով  եմ տեսել։

– Ասվում է, որ նախկինում էլ Էջմիածնում եք ուղղորդել նրա մասնակցությամբ հավաքները՝ ընդդեմ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի:

– Ես այդ տղայի քեռուն եմ ճանաչում ընդամենը, որն Էջմիածնից է: Իսկ Ջիվանին ո՛չ տեսել եմ, ո՛չ հետը շփվել: Եթե կլինի մեկը, ով կհաստատի, որ ես երբևէ առնչություն եմ ունեցել Ջիվան Աբրահամյանի հետ, ես ինձ կհամարեմ ամենաստոր մարդը:

– Այդ դեպքում՝ ինչո՞ւ են Ձեզ կապում օրեր առաջ տեղի ունեցած ցույցի և Ջիվանի հետ։

– Նենգությունը մարդկանց մեջ էնքան շատ է… Ո՛չ այս երկրում փող եմ աշխատում, ո՛չ բացի լավ բանից՝ որևէ այլ բան եմ անում։ Չեն հասկանում, որ ես քաղաքականության մեջ չկամ, և ուզում են ինձ Նիկոլ Փաշինյանի մոտ սևերես անեն։ Իտալիայից եկել  եմ ու հիմա ստիպված 11 ամիս պետք է սպասեմ: Երբ իմ գործը վերջացավ, գնալու եմ այստեղից։

– Ասում եք՝ Հայաստանում ստիպված եք մնում: Հիասթափվա՞ծ եք:

– Հայաստանից հիասթափված չեմ, մարդկանցից եմ հիասթափված։ Ես Հայաստանի համար ինչ կարողանում եմ՝ անում եմ: Իհարկե, դա չեմ անում, որ գովազդեն ու բարձրաձայնեն, դրա կարիքը երբեք չեմ ունեցել և չունեմ։ Այնպես որ՝ իմ գործը հենց փակվեց, առաջիկա հինգ տարիներին ես կլինեմ Իտալիայում:

Աղավնի Սուքիասյան