Այդ բաժանումը մեզ տանելու է դժոխք․ Վովա Վարդանովը՝ հայաստանցի-արցախցի բաժանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
Բոլորը

«Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովի փոխանցմամբ՝ 6 միլիոնանոց Ադրբեջանին հաղթել է 150 հազար բնակչություն ունեցող Արցախի ինքնավար մարզը, իսկ դա Ադրբեջանի համար լուրջ ապտակ է, ինչի հետ համակերպվելը դժվար է, ուստի դրա հետևանքով  էլ Ադրբեջանը փորձում է դեօկուպացրած տարածքները թուրքական ստրկության վերադարձնելու խնդիրը բարձրացնել։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով  ադրբեջանական զինված ուժերի զորավարժություններին, ասաց Վարդանովը՝ նշելով, որ ցանկացած պետության համար ուսումնական գործընթացի գագաթն է, ինչը ադրբեջանցիների և թուրքերի մոտ հաճախ է կրկնվում։

«Դրանց ի պատասխան մենք էլ մեր մարտունակությունը պետք է բարձրացնենք, ավելի շատ սցենարներով պետք է անցկացնենք մեր զորավարժությունները, թե չէ մենք մի պահ սկսել էինք անգամ ձմեռային զինախաղեր չանցկացնել»,- ասաց  Վարդանովը։

Վերջինս նշեց, որ մենք այժմ պետք է աշխատենք նաև մեր զինվորներին  համապատասխան սնունդով ու հագուստով ապահովելու ուղությամբ։

«Զինվորի սնունդը պետք է լինի ոչ թե գեղեցիկ, այլ բարձր կալորիականությամբ, հագուստն էլ պետք է լինի հարմար, իսկ զինվորն էլ ամբողջ օրը պետք է զորավարժություններ անցկացնի»,- ասաց  Վարդանովը։

Վովա Վարդանովն անդրադարձավ նաև «Սասնա Ծռեր» կուսակցության՝ դեպի Արցախ իրականացրած երթին և նշեց, որ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի:

«Ես չեմ կարծում, որ քաղաքականությամբ, երբ բոլորը զբաղվեն, դա ճիշտ կլինի։ Ես, օրինակ, ինձ պատկերացնում եմ ոչ թե քաղաքականությունից դուրս, այլ քաղաքականությունից վեր։ Չարժե բոլորին քաշել քաղաքականության մեջ․ դա լավ բանի չի բելելու»,- ասաց  Վարդանովը։

Լրագրողի հարցին՝ իսկ կիսո՞ւմ է տեսակետը, որ վերջին շրջանում նկատելի է դառնում հայաստանցի և արցախցի բաժանումը, Վարդանովն ասաց․ «Այդ բաժանումը մեզ տանելու է դժոխք։ Ո՛չ հայաստանցին,  ո՛չ ղարաբաղցին ա լավ, ո՛չ գյումրեցին, ո՛չ չարբախցին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան