Թատերական ներկայացում, ֆիլմերի ցուցադրություն, դասախոսություն թանգարանում. ինչ միջոցառումներ են նախատեսված Հանրապետության տոնին

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել

Ըստ այդմ՝

◆ Ս. թ. մայիսի 28-ին` ժամը 19:00-ին, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Հ. Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված «Էս էն գյուղն է» ներկայացումը: Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը` Ասյա Սիրեկանյանի, բեմանկարչությունը և զգեստների ձևավորումը` ժաննա Հովհաննիսյանի, դերերում՝ Միքայել Մաշուրյան, Էրիկ Գրիգորյան, Սերժիկ Սայունց, Թեհմինա Աբրահամյան, Լյուդմիլա Պետրոսյան և այլք:
◆ Ս. թ. մայիսի 28-ին` ժամը 15:00-17:00-ն, Երվանդ Քոչարի թանգարանում` Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ կանցկացվեն դասախոսություններ հետևյալ թեմաներով՝ 1. «Ե. Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանի ստեղծագործական պատմությունը և արձանը՝ որպես հայ ժողովրդի հավաքական կերպար, հայության  լավագույն ցանկությունների ու երազանքների խորհրդանիշ»,

2. «Ե. Քոչարի  ստեղծագործություններից «Զվարթնոցի արծիվ» ուղենիշ-կոթողը` որպես Ազգային պետականությունը խորհրդանշող հուշարձան»:

◆ Ս. թ. մայիսի 29-ին` ժամը 19:00-ին, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոյի տան փոքր կինոսրահում տեղի կունենա «Դրո» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը /ռեժիսոր` Վ. Կևորկով/:
◆ Ս. թ. մայիսի 29-ին` ժամը 19:00-ին, Ապարանի քաղաքային մշակույթի տանը կցուցադրվի «Թևանիկ» ֆիլմը /ռեժիսոր՝ Ջ. Ավետիսյան/:
◆ Ս. թ. մայիսի 29-ին` ժամը 19:00-ին, Իջևանի մշակույթի տանը կցուցադրվի «Եթե բոլորը» ֆիլմը /ռեժիսոր` Ն. Բելյաուսկենե/: