Երևանից Սյունիք՝ օդանավով. շինաշխատանքների 60%-ն արվել է

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Դեռևս խորհրդային տարիներին Կապանի օդանավակայանը դեպի Երևան օրական 10-12 կանոնավոր չվերթ էր իրականացնում, Երևանում ֆուտբոլային օրերին այդ թիվը հասնում էր անգամ 16-ի:

Կապանի օդանավակայանի վերագործարկման նպատակով 2017 թվականին Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը հիմնել է «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ-ն, որի մասնակիցներն են «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատն ու Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը:

2017 թվականի սեպտեմբերին Կապանի համայնքապետարանի ու Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի միջև կոնցեսիոն կառավարման պայմանագիր է կնքվել, որով նախատեսվում էր վերանորոգել և վերագործարկել օդանավակայանը։ Սյունիքի օդանավակայանի ուղևորային համալիրի մակերեսը. նախկին 160 ք.մ.-ի փոխարեն. կլինի 900 ք.մ.՝ 100 մարդ/ժամում հնարավորությամբ:

Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես-համաժողովում տեղեկացրեց, որ համալիրի շինաշխատանքները գրեթե 60 տոկոսով արվել են:

«Արդյունքում մենք ունենալու ենք միջազգային ստանդարտներին համապատասխան, հիմնանորոգված թռիչքուղիով օդանավակայան, որը հնարավորություն կընձեռի ավելի ծանր օդանավեր ընդունել։ Թռիչքուղու ծածկն ամբողջությամբ փոխվում է: Կապանի օդանավակայանը ԽՍՀՄ-ի տարածքում եղել է վայրէջքների ու թռիչքների համար ամենաբարդերից մեկը: Այդ պատճառով ներդրվելու է թռիչքատեղեկատվական նոր համակարգեր։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է 2.3 միլիարդ դրամի ներդրում, որից 800 միլիոնն արդեն արվել է: Երևան-Կապան-Երևան չվերթները կիրականացնի 19 տեղանոց L-410 օդանավը, որն արդեն Հայաստանում է»,- ներկայացրեց Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ Կապանում առաջին վայրէջքը կատարել է «ՅԱԿ-40» օդանավը՝ 1972 թվականի օգոստոսի 18-ին:

Ռոբերտ Անանյան