Շատ ավելի գովելի կլիներ այն, որ ՀՀ իշխանությունները ուղղակի ազնվորեն հայտարարեն, թե ում են սատարում Արցախում. Սամվել Բաբայան

Լուրեր

06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 23:08
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Սամվել Բաբայանը, որը մտադրություն  է հայտնել Արցախի Հանրապետության նախագահկան ընտրություններին մասնակցելու, հայտարարություն է տարածել.

«Կոչ ՀՀ իշխանություններին

Հեղափոխության առաջին իսկ օրերից մենք տոգորված էինք այն հույսով, որ ի վերջո գալիս է նորը, արդարը, որը մերժում է ոչ միայն հին անձերին, այլ նաև հին բարքերն ու համակարգը։ Նորը գալու է ազնիվ նկրտումներով և զարկ է տալու պետականաշինությանը նոր, ավելի վեհ սկզբունքներով։ Սա այնքան համոզիչ էր ու հստակ, որ ազգը ոտքի կանգնեց ու միահամուռ մերժեց հինը։ Հինը, որը խեղդել էր պետությունը անօրինականության մեջ։ Սակայն այն, ինչին բախվեցինք վերջին օրերին գրեթե կոտրեց այդ պատկերացումները։ ՊԲ –ն ցուցակագրել է բոլոր սպաներին, նրանց պարտադրել ստորագրել մի հրամանի տակ, որը ի դեպ կոծկել են ԱՀ սահմանադրության 14-րդ հոդվածի 2 կետի պահանջներով՝ ԶՈւ քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն։ Ըստ այս հրամանի նրանք իրավունք չունեն Արցախում մասնակցել որևէ քաղաքական պրոցեսների, սակայն սրա հետ միասին նրանց զրկել են մասնակցել հանդիպումների, ստորագրահավաքների, ի դեպ այն հանդիպումների, որոնք քաղաքական բնույթ չեն կրում ու այն ստորագրահավաքների, որոնք ակնկալում են սահմանադրության փոփոխություններ։ Զինվորական սպան բացի արտաքին թշնամու դեմ պայքարելուց, հանդիսանում է նաև այս երկրի անվտանգության երաշխավորը, ու եթե այս սպային, որը հանդիսանում է մեր երկրի քաղաքացին ու նրա օրենքների լիիրավ կրողն է, դուք զրկում եք իր երկրի ներքին կյանքում սահմանադրությունով հաստատված քաղաքացու իր իրավունքները կիրառելուց, դուք արժեզրկում եք այն ուսադիրները, որոնք նա կրում է այդ նույն երկրի անվտանգ կյանքը ապահովելու համար, դուք զրկում եք սպային, զինվորականին իր պաշտպանած ու պահպանած երկրում քաղաքացիական դիրքորոշում ունենալուց, դա օրենքի կոպտագույն խախտում է, դա քաղաքացու իրավունքների ոտնահարում է։


Կոչ ենք անում ՀՀ նոր իշխանություններին, որոնք ունեն ՀՀ քաղաքացիների մեծամասնության քվեն ու վստահությունը, չդիմեն նման անպատվաբեր քայլերի։ Շատ ավելի գովելի կլիներ այն, որ ՀՀ իշխանությունները ուղղակի ազնվորեն հայտարարեն, թե ում են սատարում Արցախում և հօգուտ ում են արվում այս անօրինական զոհողությունները։ Մենք ողջ թիմով հակված ենք գործել օրենքի դաշտում և մեր բոլոր քայլերը սրբագրվելու են օրենքով։ Իսկ դա նշանակում է, որ այս գործընթացը , որին մենք ականատես եղանք չի խանգարելու, և չի խոչընդոտելու մեր հետագա քայլերին։ 


Կոչը ուղղում ենք ՀՀ իշխանություններին, որովհետև առանց ՀՀ ՊՆ գիտության ԱՀ ՊԲ-ն որևէ իրավասություն չունի հրամաններ կիրառելու։
Իսկ եթե որևէ մեկը կհայտարարի, որ սա չի համապատասխանու մ իրականությանը, մենք երևան կհանենք բավականին ծանրակշիռ փաստեր»,- ասված է հաղորդագրությունում: