«Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականին առաջին իրագործումը Արցախի միացո՛ւմն է Հայաստանին. Արամ Ա

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականին առաջին իրագործումը Արցախի միացո՛ւմն է Հայաստանին»,-այսօր՝ մայիսի 26-ին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի Մայր Տաճարում այսպիսի պատգամ հղեց Սարդարապատի հաղթանակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ։

«Մեր զավակներն այսօր պետք է մասնակից դառնան Ղարաբաղի անկախության ամրապնդման նվիրական առաքելությանը, Ղարաբաղը մերն է, մեր ժողովրդի զավակները իրենց արյունով վերագրավեցին, վերահաստատեցին, վերատիրացան մեր ժողովրդի արդար իրավունքներին, մեր սրբազան հողին և այսօր մեր ժողովրդի քրտինքով Ղարաբաղը զարգացման ընթացքի մեջ է»,- իր ելույթում նշել է Արամ Ա–ն:

Նա ասաց, որ Ղարաբաղում արյամբ վերահաստատված իրավունքը սակարկությունների զոհ չի կարող դառնալ։

«Այսօր հավատարիմ լինել ամբողջական ու միացյալ Հայաստանի ոգուն ու տեսլական կնշնակի Ղարաբաղը մաս է կազմում Հայաստանի, որպես առաջին գործնական քայլ, որ մեզ առաջնորդում է դեպի ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականը»,– ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։