Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Լուրեր

06.02.2026 | 15:37
Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններին վերաբերող քրեական գործն ուղարկվել է դատարան
06.02.2026 | 15:28
Ադրբեջանը մտահոգված է տարածաշրջանում իրավիճակով․ Ալիևն ընդունել է Իրանի ՊՆ ղեկավարին
06.02.2026 | 15:19
Գրիգորյանն ու Գրոնոն ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր են քննարկել
06.02.2026 | 15:11
Ալեն Սիմոնյանը դատի է տվել Քոչարյանին // ՔՊ-ական պատգամավորը վստահեցնում է՝ որևէ գործով չի անցնում. ԼՈՒՐԵՐ
06.02.2026 | 15:02
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդության հարցով որոշման հրապարակումը. ՈՒՂԻՂ
06.02.2026 | 14:53
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
06.02.2026 | 14:41
ՔԿՀ-ում պահվելու ընթացքում պատշաճ չի իրականացվել անձի հոգեբուժական օգնությունն ու խնամքը․ ՄԻՊ-ը դիմել է Առողջապահության նախարարին
06.02.2026 | 14:32
ՋԷԿ-ին հարվածից հետո Բելգորոդի մի մասն առանց ջերմության, էլեկտրաէներգիայի և ջրի է մնացել
06.02.2026 | 14:23
Ինչո՞ւ եք ձեռուոտ ընկել Ադրբեջանով ցորեն բերում,ուրիշ բան բերեիք․նախկին գյուղատնտեսության փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 14:15
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները դիմել են Եվրոպական դատարան
06.02.2026 | 14:04
Տնային կալանք՝ քաղաքացուն հարվածած ոստիկանի նկատմամբ
06.02.2026 | 13:57
Թուրքիայի հետախուզությունը երկրում իսրայելական «Մոսադ»-ի լրտեսական խումբ է բացահայտել. ձերբակալվածներ կան
06.02.2026 | 13:48
Մոսկվայում մահափորձ է կատարվել ՊՆ գեներալի դեմ
06.02.2026 | 13:39
ԱՄՆ-ից ներմուծված առաքանու մեջ «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 13:28
90 օրը 180 է դառնալու․ Պապոյանը՝ ՀՀ-ից ՌԴ բեռնափոխադրում իրականացնողների խնդրի մասին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Դարերի խորքից եկող հայ-վրացական բարեկամական կապերը մշտապես աչքի են ընկել փոխադարձ հարգանքով և վստահությամբ, ինչն այսօր ամուր հիմք է մեր բազմաոլորտ օրակարգն առավել զարգացնելու և ընդլայնելու համար:

Այդ առիթով բարձր եմ գնահատում մեր միջև պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներն ու քննարկումները, որոնք իրապես նոր որակ և բովանդակություն են հաղորդում մեր փոխգործակցությանը։ Վստահ եմ, որ հայ-վրացական ներկայիս բարձր մակարդակի հարաբերությունները կշարունակեն ծառայել ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և նորանոր հաջողություններ, իսկ Վրաստանի եղբայր ժողովրդին՝ երջանկություն, բարօրություն և առաջընթաց»: