Այս իշխանությունն իր թերություններով ավելի լավն է, քան ռոբասերժական թալանչիները. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
Բոլորը

Անցումային արդարադատության գործիքը դեռ չի բնորոշում դրանով կատարվող աշխատանքի որակը, այն մի գործիք է, որը կարող է և՛ լավ օգտագործվել, և՛ վատ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Բայց որ այդ գործիքն անհրաժեշտ է, դա մեզ մոտ կասկած չի հարուցում։ Գործիքն առաջին հերթին անհրաժեշտ է մի պարզ պատճառով, որ մենք անցում ենք կատարում ավտորիտարիզմի, բռնաճնշումների, կոռուպցիայի ու ավազակապետության վրա հիմնված հասարակարգից դեպի ժողովրդավարություն»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ պետք է հասկանանք, որ այդ տարիների ընթացքում բազմաթիվ խախտումներ են եղել. «Հազարավոր մարդիկ զրկվել են իրենց իրավունքներից, մարդկանց սպանել են, Մարտի 1-ի ոճրագործությունն այդ ամենի գագաթնակետն էր, հարյուրներով վիրավորվածներ կային։ Միայն այդ բախման խնդիրը չէ, մարդկանց հազարներով հեռացրել են աշխատանքից, սեփականություն են խլել։ Այսինքն՝ այսօր մենք ունենք վիրավորված հասարակություն, որն օտարվել է պետությունից։ Եթե հիմա կա մի իշխանություն, որը վստահություն է ներշնչում, որ ինքը կարող է այդ հարցերը լուծել, դա դեռ չի նշանակում, որ այդ հարցերն ավտոմատ կերպով լուծվել են»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան