Հյուսիսային Կորեայում խոտ կուտեն, բայց միջուկային փորձարկումներից չեն հրաժարվի. Պուտին

Լուրեր

15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
Բոլորը

ԿԺԴՀ-ն պատժամիջոցների ճնշման տակ չի հրաժարվի միջուկային զենքի մշակումից , քանի որ այդ ծրագիրն անվտանգության հարց է համարում. ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ria.ru-ն:

ՌԴ նախագահը հիշեցրել է Իրաքի ու Սադամ Հուսեյնի մահապատժի պատմությունը, երբ վերջինս հրաժարվել էր  զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունից, բայց զենքի որոնման պատրվակով սպանվել իր ընտանիքի անդամների հետ միասին:

«Չէ՞ որ սա բոլորը գիտեն, բոլորը հիշում են:  Հյուսիսային Կորեայում նույնպես դրա մասին լավ գիտեն ու հիշում են: Դուք կարծում եք, որ ինչ-որ պատժամիջոցների ընդունման պատճառով Հյուսիսային Կորեան կհրաժարվի՞ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանն ուղղված իր քաղաքական կուրսից»,- հայտարարել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ռուսաստանը դատապարտում է Հյուսիսային Կորեայի այդ «վարժանքները»: Մենք կարծում ենք, որ դրանք սադրիչ բնույթ են կրում»,- ընդգծել է նա:

Երկրի նախագահը նշել է, որ «տվյալ պարագայում ցանկացած տեսակի պատժամիջոցների կիրառումն արդեն անօգուտ  և անարդյունավետ է»:

«Նրանք, ինչպես ես երեկ ասացի իմ գործընկերների հետ հանդիպմանը, խոտ կուտեն, բայց չեն հրաժարվի այդ ծրագրից,  եթե իրենց անվտանգ չզգան, հասկանո՞ւմ եք»,- ասել է Ռուսաստանի նախագահը: