«Ուզո՞ւմ ես ֆուտբոլ խաղալ, արի Բաքու, մենք կապահովենք քո անվտանգությունը». Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանի ուղարձը Հենրիխ Մխիթարյանին

Լուրեր

31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

Ուրախ կլինեմ, եթե Մխիթարյանն անձամբ ինձ հետ զրույց ունենա: Սա առաջնակարգ իրադարձություն է, սակայն եթե մեր նպատակը «քաղաքական խաղեր» խաղալն է, դա այլ բան է: Մխիթարյանը վճարվում է ֆուտբոլիստ, ոչ թե քաղաքական գործիչ լինելու համար: Այս մասին Sky Sports News-ին տված հարցազրույցում նշել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեն:

Նրա խոսքով՝ «Արսենալի»  հայազգի կիսապաշտպանը կարող է իր հետ  կապվել և  Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար անվտանգության երաշխիքներ ստանալ:

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանի խոսքով՝ Մխիթարյանի այցը Բաքու հղի է հետևանքներով, որոնց թվում և կառավարության կողմից Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելն է: Այդուհանդերձ, ըստ դեսպանի, դա չի խանգարի նրա անվտանգության ապահովմանը:

«Մխիթարյանի խնդիրն այն է, որ  նա առանց Ադրբեջանի կառավարության թուլտվության այցելել է Ադրբեջանի՝ ռազմական շրջափակման մեջ գտնվող տարածք»,- ասել է Թաղիզադեն:

Նա հավելել է, որ Մխիթարյանին ուղերձ ունի:

«Դու ֆուտբոլիստ ես, ուզո՞ւմ ես ֆուտբոլ խաղալ, արի Բաքու, մենք կապահովենք քո անվտանգությունը: Ես կարող եմ երաշխավորել, որ Ադրբեջանի կառավարությունը կանի ամեն բան՝ ապահովելու ֆուտբոլային հանդիպմանը մասնակցող յուրաքանչյուր երկրպագուի, խաղացողի և անձնակազմի անդամի  անվտանգությունը»,- ընդգծել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի  եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 29-ին՝ Բաքվում։  Ավելի վաղ «Արսենալն» իր դժգոհությունն էր հայտնել հանդիպումն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացնելու վերաբերյալ, պարզաբանելով, որ Մեծ Բրիտանիայից Ադրբեջան հասնելը դժվար է։  Բացի այդ, ֆուտբոլային ակումբը նաև դժգոհ էր այն բանից, որ խաղը, հնարավոր է, առանց Հենրիխ Մխիթարյանի անցկացվի։

Նելլի Մելքոնյան

.