Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է

Լուրեր

09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
Բոլորը

Հայաստանի Ժուռնալիստների միությունն անդրադարձել է մայիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ մայիսի 17-ի ասուլիսում ներկայացրած դիրքորոշումների վերաբերյալ։

Հայաստանի ժուռնալիստների միությունը տարածել է հայտարարություն, որում ասված է․

«Մայիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մայիսի 17-ի ասուլիսում ներկայացրած դիրքորոշումներին՝ հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվել նաև մամուլի աշխատանքներին։

․..Սակայն հանրային կարծիքի խեղաթյուրման միջոցով իբր պաշտպանություն կազմակերպելու այս ուղեգծի շարունակման պարագայում մեղադրանքի կողմը ստիպված է լինելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկել առանձին լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի կեղծ կամ իրական օգտատերերի օժանդակությամբ գեներացվող այս կեղծիքի տարածման ու մանիպուլյացման փորձերը թույլ չտալուն և հանրությանն օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելուն ուղղված միջոցներ՝ մնալով օրենքի տառի պահպանմանը հավատարիմ»,- նշված է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

 

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ՀՀ Գլխավոր դատախազության սույն հայտարարությունը՝ այն որակելով՝ որպես ուղղակի ճնշում մամուլի, խոսքի ազատության վրա, և  կոչ է անում զերծ մնալ նման գործունեությունից և հայտարարություններից։

 

Ի գիտություն ՀՀ Գլխավոր դատախազության՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի Հոդված 4-ը հստակ սահմանում է Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները, ըստ որի՝

 

«Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա: Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հարկ ենք համարում նաև հիշեցնել, որ լրագրողների  և  Դատախազության հաղորդակցության ընթացքում՝ լրագրողների իրավունքների հիմնական երաշխիքները և դրանց կարևորությունն ընդգծվում է մի շարք  միջազգային փաստաթղթերում։

 

Այսպես՝

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդի  9 (2014) կարծիքով՝ Հռոմի կանոնադրությամբ, նշվում է, որ դատախազների և մեդիայի հետ շփումներում պետք է հաշվի առնվեն տեղեկատվություն ստանալու և մամուլի ազատության իրավունքը։

Խորհրդի 8(2013) կարծիքի համաձայն՝

 

Դատախազությունը հատկապես զգուշավորություն պետք է դրսևորի խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի նկատմամբ։

«Մամուլի ազատությունը պետք է երաշխավորված լինի իրավական գործընթացների ժամանակ։ ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի  ներքո ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի համաձայն՝ մամուլը պարտականություն ունի փոխանցել հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ և գաղափարներ, որն ընդգրկում է հանրության իրավունքը՝ ստանալ դրանք՝ դրանով հնարավորություն ընձեռելով մամուլին իրականացնել  հանրային հսկիչի դերը։ Այս գործընթացում մեդիան պետք է ավելի պաշտպանված լինի, եթե իր ներդրումն ունի այնպիսի հարցերի քննարկմանը, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում։

 

Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի դատական իշխանության  և դատախազական մարմինների հաղորդակցության ուղեցույցի (2018) համաձայն՝ լրագրողները պետք է դիտարկվեն՝ որպես գործընկերներ, ոչ թե թշնամիներ։

2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հայտարարությունը փորձ է՝ ճնշում գործադրել մամուլի ազատության վրա և հասարակության աչքերում լրատվամիջոցներին ներկայացնել՝ որպես հասարակական կարծիքը խեղող թշնամիներ։ Սա ուղղակի խոչընդոտ է մամուլի ազատ գործունեության համար։

Այդ պատճառով Հայաստանի ժուռնալիստների միությունը Հայաստանում լրագրողների առջև ծառացած խնդիրների հարցը բարձրացնելու է խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ խոսքի ազատության հարցերով ներկայացուցչի առջև։

 

Թվում է, թե զուտ իրավական գործընթացների գլխավոր դերակատարները պետք է կողմերը լինեն, իսկ ԶԼՄ-ները՝ զուտ այդ կողմերի տեսակետների, կարծիքների, հայտարարությունների ու միմյանց հակադարձումների` հասարակության լայն շրջանակներին հասանելիություն ապահովողները։ Սակայն, չգիտես ինչո՞ւ, ՀՀ Գլխավոր դատախազությունը, իր բուն անելիքը թողած, փորձում է նաև սահմանափակել լրատվամիջոցների ազատությունը, գրաքննության ենթարկել հրապարակումները։

 

ՀՀ Գլխավոր դատախազությունը, ըստ էության, շեղվել է Սահմանադրական իր առաքելությունից ու գործառույթների կատարումից և ներքաշվում է քաղաքական գործընթացների մեջ՝ այդ ընթացքում դառնալով քաղաքական գործընթացների կողմ»։