Քոչարյանի դատավարությունն այլ երանգ է ստանում, և դա գործող իշխանություններին ձեռնտու չէ․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ

– Պարո՛ն Դանիելյան, վաղը դատարանը հրապարակելու է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը: Ի՞նչ սպասումներ ունեք այս առումով:

– Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, ուղղակի եթե զուտ տրամաբանությամբ շարժվենք, ապա եթե Արցախի երկու նախագահների՝ ներկա և նախկին, հրավիրել են, նրանք եկել են ուշ ժամի, ստորագրել են, երաշխավորությունը տվել են, ենթադրվում է, որ պետք է խափանման միջոցը փոխվի: Սա պարզ տրամաբանություն է:

– Արցախի ներկա և նախկին նախագահների երաշխավորագիրը պետք է ազդի՞ իրավական գործընթացների վրա: Երաշխավորագիրը բարոյական խնդրանք է:

– ՉԷի ասի՝ բարոյական խնդրանք է: Դա այդ մարդկանց վարկի խնդրանքն է. նրանք ինչ-որ ճանապարհ են անցել, դիրք են զբաղեցրել և զբաղեցնում, մասնավորապես՝ Արցախի ներկա ղեկավարի վարկը դնել ինչ-որ վտանգի տակ, ինձ թվում է՝ ինքը դրան չէր գնա: Իմ կարծիքով՝ այստեղ այլ պատճառներ կային՝ հավանաբար Հայաստանի գործող իշխանությունն ուզում էր այդ խափանման միջոցի պատասխանատվությունը դնել երրորդ կողմի վրա, տվյալ դեպքում՝ Արցախի ներկա և նախկին ղեկավարության վրա, ինչ-որ առումով իր դեմքը փրկելու համար կամ ինչ-որ քաղաքական հաշվարկներից ելնելով:

– Այսինքն՝ Դուք սպասում եք, որ, այնուամենայնիվ, խափանման միջոցը կփոխվի, եթե կա նման երաշխավորագիր:

– Ո՛չ սպասում եմ, ո՛չ կանխատեսում եմ: Ես կարծում եմ, որ, ըստ տրամաբանության, այդպես կլինի:

– Ամեն դեպքում՝ մեղադրող կողմը, ինչպես նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների և տուժածների ներկայացուցիչները գտնում են, որ պետք չէ երկրորդ նախագահի կալանքը փոխել, քանի որ նա ազատության մեջ գտնվելով՝ կարող է ազդեցություն գործել դատավարության ընթացքի վրա:

– Մենք փորձենք գնահատել քաղաքական իրավիճակը, որովհետև մի բան է դատական պրոցեսը, մեկ այլ բան՝ դատական պրոցեսի շուրջ տեղի ունեցող իրավիճակը, որն ունի քաղաքական հնչեղություն։ Այստեղ տարբեր խաղերի և ինտրիգների խնդիր կա: Դատավարական պրոցեսի ժամանակ փողոցում հայտնվել են մարդիկ, այնտեղ լոզունգներ կան, որոնք դատավարական պրոցեսի տրամաբանությունից դուրս են։ Նաև սոցիալական ցանցերում այս կամ այն կողմից շարքային քաղաքացիները և քաղաքական գործիչները տարբեր գնահատականներ են տալիս: Հայաստանցի-արցախցի, մարդասպաններ, ղարաբաղյան կլան ձևակերպումներ կան, և շատ տաք մթնոլորտ է ստեղծվել: Փորձենք հասկանալ՝ սա ինչ է: 1996 թվականին Հայաստանում իշխանության պայքար էր գնում, և 1988-ից եկած նոր քաղաքական էլիտան մասնակվեց երկու մասի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի կողմնակիցները։ Հետո տեղի ունեցան ընտրակեղծիքներ, հարյուր հազարավոր մարդիկ լցվեցին հրապարակներ, ինչ-որ պրոցեսներ գնացին, բանակը մտցվեց քաղաք, կրակեցին մարդկանց վրա, դրանից հետո էլ դաժանագույն բռնություններ եղան՝ ոստիկանությունում ծեծ, ջարդ, խոշտանգումներ, ձերբակալություններ, տասնյակ մարդիկ փախան, և Հայաստանի քաղաքական կյանքը հայտնվեց ճգնաժամի առաջ: Եվ այստեղ կարելի էր ուղղակի գնահատել, որ իշխանության պայքար է գնում: Սակայն 1997-ին այդ քաղաքական պայքարում Լևոն Տեր-Պետրոսյանը դրեց գաղափարական հիմք՝ իշխանությունը պահելու. դա «Պատերազմ և խաղաղություն» հայտնի հոդվածն էր: Այս ամենի վերջը հասավ 1998 թվականին, որից հետո որոշակի անդորր տիրեց՝ իշխանության առումով անդորր, չնայած ամեն ընտրություններին ինչ-որ դեպքեր էին կատարվում: Եվ, կարծես, այդ գաղափարականացված վեճը՝ իշխանության պայքարի համար, հանվել էր Հայաստանում: Եվ այսօր այս դատավարական պրոցեսի շուրջ, որը նույնպես իշխանության համար պայքարի շարունակությունն է, այդ գաղափարական վեճը նորից մեջտեղ է բերվել:

– Ո՞ւմ կողմից է մեջտեղ բերվել:

– Որոշ մարդկանց, որոնք, երևի, իշխանության համար այդ պայքարում փորձում են Արցախի հարցն օգտագործել՝ այս կամ այն կլանը ձևավորելու համար:

– Իշխանությա՞ն թևում են, թե՞ ընդդիմադիր:

– Կիսաիշխանության, այսպես ասեմ: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են, բնականաբար, որոնց մի մասն արդեն իշխանության մեջ է, մի մասը՝ դուրս, և հիմնականում այդ դիրկուրսն այնտեղից է գալիս: Եվ այդ դիրկուրսն արդեն շատերին ձեռնտու է: Քոչարյանի դատավարությունն արդեն այլ երանգ է ստանում և, ասեմ, այդ երանգը գործող իշխանություններին ձեռնտու չի: Որովհետև եթե այս պրոցեսը գաղափարականացվի, հարց է, թե դա ում համար ինչ հետևանքներ կունենա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան