Արարատ Միրզոյանն առաջարկում է վարչապետի որոշ լիազորություններ փոխանցել կառավարությանը եւ խորհրդարանին

Լուրեր

15.12.2025 | 11:22
Ծիծեռնակաբերդի խճուղու հիմնական փլուզված հատվածը վերականգնվել է․ քաղաքապետարանի պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:13
Սիդնեյում զինված հարձակումից հետո Ավստրալիայի վարչապետը մտադիր է խստացնել զենքի մասին օրենսդրությունը
15.12.2025 | 11:02
Պապիկյանն Աժ-ում է․ արտահերթ նիստ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 10:52
Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու, 24 հաստիք կավելանա․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:45
«Ինտերը»՝ Իտալիայի Ա սերիայի առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:32
Փոփոխություններ ենք նախաձեռնում`օդի որակի ցուցանիշը բարելավելու համար․ բնապահպանության վարչության պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:16
Ավտոբուսը յուղի արտահոսք է ունեցել, վարորդը գրավոր նկատողություն է ստացել․ Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:00
Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը․ ԱԳ փոխնախարար
15.12.2025 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նախագիծ է հեղինակել, որով փոփոխություններ են նախատեսվում Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքում:

Սահմանադրական օրենքում կատարվող փոխությունների արդյունքում որոշակիորեն կրճատվում են նաեւ վարչապետի լիազորությունները:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկած օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահել կառավարությանը:

Հիշեցնենք, որ այս պաշտոնների համար թեկնածու առաջադրում է վարչապետը, որն էլ ընտրվում է Ազգային ժողովում:

Խորհրդարանի նախագահի առաջարկած օրենսդրական նախագծերի փաթեթում փոփոխություններ են նախատեսվում նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում:

Այս նախագծերի ընդունման դեպքում կընդլայնվեն խորհրդարանական խմբակցությունների լիազորությունները:

Մասնավորապես, իշխող եւ ընդդմադիր խմբակցությունները կունենան հնարավորություն Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների թափուր անդամների համար թեկնածուներ առաջադրել:

Նշենք, որ Արարատ Միրզոյանի հեղինակած նախագիծը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Նարեկ Կիրակոսյան