Արցախի Հանրապետության ԱԺ պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները մայիսի 16-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին:

«Արցախի խորհրդարանականները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի եւ քառօրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը:

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ իրենց պարտքն է ամեն անգամ Հայաստան այցելելուց լինել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում եւ խոնարհվել հերոսների շիրիմների առջեւ:

Արցախցի գործընկերներին ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Կարապետյանը եւ Արման Բոշյանը»,- ասված է հաղորդագրությունում: