Կոտայքի մարզպետից հերքում ենք պահանջում․ ողջաբերդցի կինը՝ իրենց ակցիան Քոչարյանի դատավարության հետ կապելու մասին

Լուրեր

18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրեր առաջ Factor.am-ը ներկայացրել էր Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում տիրող իրավիճակն ու բնակիչների պահանջը՝ սողանքային տեղանքում գտնվող իրենց բնակարանների փոխհատուցման և Կառավարության ղեկավարի հետ հանդիպման պահանջի մասին։

Խնդրի վերաբերյալ ներկայացրել էինք նաև Կոտայքի մարզպետի տեսակետը։ Մեզ հետ զրույցում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր, որ մտածում է, որ ողջաբերդցիների բողոքի ակցիան ուղղորդված է և կապ ունի այդ օրն ընթացող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ։

Պետրոսյանը նաև նշել էր՝ ողջաբերդցիների խնդրով գրություն է ուղարկել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ հարցը Կառավարության օրակարգ ներառելու համար։

Այսօր մեզ հետ զրույցում Ողջաբերդի բնակիչ Նաիրա Հարությունյանը հերքեց մարզպետ Պետրոսյանի այն տեսակետը, որ իրենց բողոքի ակցան քաղաքականացված է, ուղղորդված և կապ ունի Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ։

«Մեր ակցիային քաղաքական աստառ հագցնելը բանսարկություն է մարզպետի կողմից։ Չի կարելի մարդկանց՝ անվտանգ ապրելու պահանջը ներկայացնել քաղաքական ֆոնի վրա։ Մենք որևէ մեկին չենք սատարում, բացի վարչապետ Փաշինյանից, իսկ մարզպետի այդ արձագանքը ես համարում  եմ ուղղակի «կռուտիտ»։ Մարզպետի հետ  մեր համայնքի բնակիչները հանդիպել էին ապրիլին, նա մեզ ասաց, որ 14 օրվա մեջ մենք կստանանք պատասխան, սպասել ենք ոչ թե 14 օր, այլ մեկ ամիս, որի ընթացքում սողանք է գրանցվել գյուղում։ Իսկ հիմա, երբ մարզպետը կրկին ասում է, որ պատրաստ է մեզ ընդունել, մենք չենք պատրաստվում գնալ նրա հետ հանդիպման, քանի որ իմաստ չունի գնալ մի մարդու հետ հանդիպման, ով պարբերաբար ստել է։ Մեր մարզպետն այնքան ադեկվատ չէ, որ չի պատկերացնում, որ պատասխանատու է մեր անվտանգության համար, ստացվում է՝ մինչ մարզպետը սպասում է՝ լղոզելով և քաղաքականացնելով մեր անվտանգ ապրելու պահանջը, հնարավոր է՝ մեր գյուղից դիեր դուրս հանեն․ կրկնում եմ՝ հապաղելն այս հարցում մարդկային կյանքեր կարող են արժենալ»,-իր դժգոհությունը հայտնեց Հարությունյանը։

Վերջինս նաև պնդեց, որ պահանջում են, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հերքի իրենց ակցիայի վերաբերյալ տրված գնահատականները։

«Եթե մարզպետն ասում է, որ կողմանկալ է մտածել, որ մեր ակցիան քաղաքականացված է, ես էլ կողմնակալ եմ մտածել, որ նա աշխատում է ՀՀԿ-ի նման՝ նպատակ ունենալով վարկաբեկել վարչապետին»,-ասաց նա։

Հարությունյանը նաև նշեց, որ հարգելով օրեր առաջ Կոտայքի փոխմարզպետի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, կսպասեն մինչև մայիսի 21-ը՝ որևէ բողոքի  գործողությունների չդիմելով, իսկ սահմանված ժամկետի ավարտից հետո կդիմեն կտրուկ միջոցների՝ իրենց խնդիրը երկրի վարչապետին հասցնելու համար։

Աղավնի Սուքիասյան