Ողջաբերդի այսօրվա բողոքի ակցիան ուղիղ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ․ Կոտայքի մարզպետ

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

Այսօր՝ մայիսի 14-ի առավոտյան Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի բնակիչներն ավելի քան 300 ավտոմեքենայով փակել էին  գյուղ տանող ճանապարհը և  պահանջում էին  Կոտայքի մարզպետի, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի և Կառավարության ղեկավարի հետ հանդիպում։

Ճանապարհը փակած բնակիչները պետությունից փոխհատուցում են պահանջում սողանքային գոտում գտնվող իրենց տների համար՝  հակառակ դեպքում սպառնում՝ Կառավարության անդամները կգան և իրենց տներից կհանեն իրենց դիակները։

Factor.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ իր համար զարմանալի է, որ ողջաբերդցիները պետությունից փոխհատուցում ստանալու համար ճանապարհ են փակել, որովհետև արդեն երեք անգամ հանդիպել է նրանց հետ, նրանց խնդրի վերաբերյալ ամբողջական փաթեթ ուղարկել  Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն։

«Ես հարցումներ եմ արել՝ պարզելու համար արդյոք ընթացիկ բյուջեով  կա՞ ողջաբերդցի 106 ընտանիքի համար փոխհատուցման համար նախատեսված  գումար, պարզվել է, որ չկա։ Գրություն եմ ուղարկել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որպեսզի 106 ընտանիքի տների փոխհատուցման հարցը մտնի Կառավարության օրակարգ։ Խնդիրն իմ ուշադրության կենտրոնում է և սպասում եմ Կառավարության պատասխանին, իսկ այժմ էլ պատրաստ եմ ընդունել բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիներին՝ իրավիճակը ևս մեկ անգամ նրանց ներկայացնելու համար»,- ասաց  Կոտայքի մարզպետը՝ նշելով, որ այս պահին ճանապարհը փակած քաղաքացիները բացել են այն, իսկ երթևեկությունն էլ վերականգնվել է։

Ռոմանոս Պետրոսյանի փոխանցմամբ՝ Ողջաբերդի բողոքի ակցիան ուղիղ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ և ուղղորդված է։

«Ես կապում եմ Ողջաբերդի այսօրվա միջադեպը Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ․ այն ուղղորդված է, որովհետև ես այդ գյուղի բնակիչների հետ մշտական կապի մեջ եմ եղել և կառուցողական շփում կար մեր մեջ։ Սա քաղաքական սաբոտաժի ցայտուն ակտ է՝ պայմանավորված Քոչարյանի դատավարությամբ»,- նկատեց մարզպետը։

Աղավնի Սուքիասյան