Հայաստանի հետ համագործակելու շատ եզրեր կան, որոնք կտանեն մեզ դեպի ապագայի կրթություն և ապագայի աշխատաշուկա. «Դասո սիստեմս»-ի փոխնախագահ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ֆրանսիական հայտնի «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության պատվիրակությունը, որի կազմում են եղել ընկերության փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:

«Ֆրանսիական հանրահայտ «Դասո գրուպ»-ի («Dassault Group») կազմում գործող նորարարական «Դասո սիստեմս» ընկերության ներկայացուցիչները, ներկայացնելով կազմակերպության գործունեությունը, ընդգծել են իրենց պատրաստակամությունը համագործակցել Հայաստանի հետ տարբեր ուղղություններով՝ այդ թվում նաև կրթության ոլորտում.

«Հայաստանը դիտարկում ենք որպես երկիր, որը միտված է իր ներդրումն ունենալ նորարարական տնտեսության ոլորտում: Մենք այցելել ենք ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «PicsArt»,  «Բեթ Կոնստրակտ», «Սինոփսիս Արմենիա» ընկերություններ և տպավորված ենք: Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար շատ եզրեր կան, որոնք կտանեն մեզ դեպի ապագայի կրթություն և ապագայի աշխատաշուկա»,-նշել է «Դասո սիստեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նարդենին:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով «Դասո սիստեմս» ընկերության ներկայացուցիչների պատրաստակամությունը, նշել է, որ նման ընկերությունների հետ համագործակցությունը միանգամայն այլ մակարդակի կարող է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգը.

«Մեր գիտական և հետազոտական կենտրոններն այժմ համագործակցում են համաշխարհային գիտական ու հետազոտական կենտրոնների հետ, ունեն բավական բարձր վարկանիշ, ինչը մեզ թույլ է տալիս լավատեսորեն նայել ապագային և իրականացնել հեռանկարային ծրագրեր: 21-րդ դարում գիտելիքն ու փորձառությունն առանց տեխնոլոգիաների դժվար է պատկերացնել, և մենք վստահ ենք, որ հետազոտության և գիտության ոլորտում իրականացվող ներդրումները կարող են լուրջ արդյունքներ ապահովել»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ այժմ աշխատանքներ են իրականացվում գիտական և հետազոտական բաղադրիչը բուհ վերադարձնելու ուղղությամբ, որը թե՛ գիտության, թե՛ կրթության ոլորտում արդյունավետ կառավարում կապահովի և կտա իր դրական արդյունքները:

Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և «Դասո սիստեմս» ընկերության ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել համագործակցության ձևաչափեր և մոտ ապագայում դրանք կյանքի կոչել:

Նշենք, որ «Դասո սիստեմս»-ը ռազմարդյունաբերական ոլորտի, մասնավորապես, ավիացիոն–տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար ծրագրային ապահովում տրամադրող ընկերություն է։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի և այլ բնագավառներում»,- ասված է հաղորդագրությունում: