ՊԵԿ-ի գործողություններում քաղաքական ենթատեքստ չկա. Դավիթ Անանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Բազմաթիվ անգամներ ասել ենք, որ Թուրքիայի ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ իրականում գալիս են ակնհայտորեն ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ: Մայիսի 10-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում Թուրքիայից ժամանած ավտոբուսին արգելել են հատել սահմանը:

«Խնդիրն այն է եղել, որ մենք հերթական անգամ փորձել ենք կանխել դա: Փոխադարձ փոխգործակցության շրջանակում խնդիրը կարգավորվել է»,- հավելեց Դավիթ Անանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ իրացված գազի իրական ծավալների խախտումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ՊԵԿ-ը հարկային ստուգումներ է իրականացրել գազալցակայաններում, 33 ընկերության նկատմամբ 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն է սահմանվել:

«Գազալցակայաններում արձանագրվել են իրացված գազի իրական ծավալների խախտումներ: Ստուգումներն ավարտվել են, դատական կարգով բողոքարկումներ էլ կան: Ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն անելուց, քանի որ նաև քննչական գաղտնիքի հետ կապված խնդիր կարող եմ ունենալ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան