ՍԱՍ-ի Արտակն ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամը՝ «համեղ գործընկերներ». մոռացվե՞լ է Արտակ Սարգսյանի ընտրակեղծարար լինելը

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող Sas Swett-ի կողմից ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «City of Smile (Ժպիտների քաղաք)» հիմնադրամին համանուն թխվածքի և տորթի վաճառքից փետրվար ու մարտ ամիսների ընթացքում փոխանցվել է 1 մլն 688 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք «City of Smile (Ժպիտների քաղաք)» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

Ուշագրավն այն է, որ վարչապետի տիկնոջ ղեկավարած հիմնադրամի էջը Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի ընկերությանը ներկայացնում է իրենց «համեղ գործընկեր»: Ի դեպ, հիմնադրամի էջի այս գրառման մեկնաբանություններում Գուգո Աբգարյան անուն-ազգանունով գրանցված օգտատերը հիշեցրել է Արտակ Սարգսյանի ընտրակեղծարար լինելու մասին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններից հետո աղմկոտ ձայնագրություն հրապարակվեց, որը մինչ ընտրությունները կատարվել էր Արտակ Սարգսյանին պատկանող ընկերությունում: Ձայնագրությունից պարզ էր դառնում, որ Արտակ Սարգսյանի համար աշխատելն ու քարոզելը ներկայացվում է յուրաքանչյուր աշխատողի «թասիբի գործ»։ Ձայնագրության մեջ տեղ են գտել կոնկրետ անուններ՝ ցուցակ բերող-կազմողների ու հարակից ատրիբուտների մասով: Ձայնագրությունն արտացոլում էր նախընտրական ու բուն ընտրական այն արատավոր մեխանիզմը, որի գործադրմամբ հերթական անգամ կեղծվեցին ընտրությունները:

Նարեկ Կիրակոսյան