«Ինչու՞ չեք կատարում Նիկոլ Փաշինյանի խոստումը»․ ընդդիմությունը դավաճաններ է գտել խորհրդարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

Խորհրդարանն առայժմ այնքան էլ բարեհաճ չէ ընդդիմադիր պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների հանդեպ։ Այսօր առավոտյան լիագումար նիստ մտցնելու ճանապարհին առաջինը մերժվեց ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի օրինագիծը, ըստ որի «Վայրի կենդանիների մասին օրենքով» պետք է արգելվի  փողոցային թափառող կենդանիների հանդեպ զենքի կիրառումը:

«Վերջին շրջանում մենք ականատես ենք եղել եւ հատկապես ցնցեց համացանցը եւ սոցիալական ցանցերը այդ ոչ թե լուռ այլ անընդունելի եւ քաղաքակիրթ հասարակության համար անտանելի իրավիճակը, երբ կոկորդից գնդակահարված, բայց չսատկած կենդանին փողոցում, հասարակական վայրում արյունահոսում էր եւ մարդիկ նկարում էին այդ թվում անչափահաս երեխաները նկարահանում էին եւ համացանցում շրջանառում»,-ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը։

Իշխանական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նկատեց, որ իրենք արդեն իսկ օրենքի նախագիծ են մշակում, որը կկարգավորի կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, բայց այս պահին «Իմ քայլը» դեմ է քվեարկելու Տիգրան Ուրիխանյանի օրինագծին։

«Նախ Վայրի բնության մասին, կենդանիների մասին օրենքը ավելի շատ կարգավորում է վայրի կենդանիների հետ ծագած հարաբերությունները, դրա համար փողոցային շների կամ ընտանի կենդանիների հետ կապված հարաբերություններն էնտեղ չեն կարող կարգավորվել»,-փաստարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը։

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը հիշեց, որ նման մի նախագիծ էլ ինքն է ներկայացրել կառավարությանն այն տարբերությամբ, որ ինքն առաջարկում է ոչ թե արգելել, այլ դաժան վերաբերմունքի համար  վարչական պատասխանատվությունը փոխել քրեական պատասխանատվությամբ։ Կառավարությունը ողջունել է, բայց խորհրդարանին առաջարկել է չընդունել այդ նախագիծը։

«Հիմա եթե «Շունն ու կատուն» էլ եք քաղաքականացնում, եւ ուզում եք, որ դա անպայման ներկայացված լինի «Իմ քայլի» կողմից, քավ լիցի, խնդիր չկա, արեք դուք, ես իմ նախագիծը չեմ հանելու շրջանառությունից, դրեք մերժեք։ Եթե դուք գտնում եք, որ սա էն նախագիծն է, որ անպայման դուք պիտի անեք, որ շներն ու կատուները իրենց խորին շնորհակալությունը հայտնեն ձեզ, արեք դուք, բայց արեք հնարավորինս արագ»,-կոչ է անում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Խորհրդարանում քննարկվող հաջորդ կարեւոր հարցը կառավարության կառուցվածքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն էր։ Իշխանական պատգամավոր Գայանե Աբրահամյանը մեկ անգամ եւս անդրադարձավ «Լուսավոր Հայաստանի»  այն պնդմանը, թե ուժային կառույցները պետք է դառնան քաղաքական մարմին, այսինքն, նախարարություն։ Ըստ տիկին Աբրահամյանի, նման փորձ արդեն եղել է եւ դա վատ է վերջացել Հայաստանի համար։

«Ուժային կառույցները անկախությունից ի վեր օգտագործվել են որպես քաղաքական հաջողության հասնելու հարթակ։ Հիշում ենք շատ լավ ինչ ճանապարհ է անցել Սերժ Սարգսյանը՝ սկզբում լինելով ԱԱ նախարար, հետո 96-ին ՆԳ նախարար՝ իր գործունեության տակ վերցնելով ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, իսկ հետո արդեն պաշտպանության նախարար, վարչապետ եւ նախագահ»,-հիշեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը։

Կուսակցական միջավայրի եւ քաղաքական ինստիտուտների բացակայության պարագայում, ըստ Գայանե Աբրահամյանի, ուժային կառույցները դառնում են հիմնական գործիքը ոչ միայն մանիպուլացնելու քաղաքական դաշտը, այլեւ դառնում են մահակ մյուս քաղաքական ուժերի գլխին։ Հետեւաբար ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական մարմին, բայց Սահմանադրության փոփոխությամբ կարող են լինել խորհրդարանին հաշվետու։ Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը խնդիր է տեսնում, անցյալ տարվա մայիսին Նիկոլ Փաշինյանն ուղիղ հակառակն էր ասում։

«Հիմա էս դահլիճում ձեր կողմից դավաճանվում են մայիսյան թեզիսները։ Սերժ Սարգսյանով էկել եք ստեղ․․․ ասում եք՝ Սերժ Սարգսյանն էն ժամանակ ԱԱԾ ղեկավար ա եղել, դրա համար դա պետք չի դարձնել նախարարություն։ Դա ի՞նչ ասելու բան ա։ Նախ ձեր խոստումները կատարեք։ Նիկոլ Փաշինյանը խոստում ա տվել։ Ինչի՞ չեք կատարում նրա խոստումը»,-հարցնում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Լուսավոր Հայաստանը չի պատրաստվում համաձայնվել Սահմանադրական փոփոխությամբ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հաշվետու դարձնելու Գայանե Աբրահամյանի մտքի հետ, դա, ըստ Էդմոն Մարուքյանի, կոսմետիկ փոփոխություն է եւ նշանակում է թաղել հիմնական հարցը։ Հետեւաբար ընդդիմադիր խմբակցությունը երկրորդ ընթերցմամբ նույնպես դեմ կքվեարկի կառավարության կառուցվածքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան