Օպերայի անձնակազմը վարչապետի հետ ևս մեկ հանդիպում է պահանջում

Լուրեր

08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր նպատակն է՝ վարչապետին տեղեկացնել ճշմարտության մասին և օգնել նրան՝ ճիշտ օրենքով առաջնորդվել, նրան հասած տեղեկությունների մեծ մասը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր Օպերային թատրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց դիրիժոր Հարություն Արզումանյանը։

«Պետք է վարչապետին ճիշտ տեղեկատվություն ներկայացնել, որ նա ստիպված չլինի եթերում սխալ տեղեկատվություն կարդալ: Սա խայտառակություն է: Վարչապետին ներկայացված փաստաթղթում խոսվում է 92 մլն դրամի խախտումների վերաբերյալ, մինչդեռ դրանք վերաբերում են 2014-16 թվականներին, երբ Օրբելյանն այդ ժամանակ դեռ ղեկավար չէր»,- նշեց դիրիժորը։

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանն էլ նշեց, որ թեպետ վարչապետի հետ հանդիպումից մեկ ամիս է անցել, անհանգիստ են, քանի որ ոչ մի պատասխան չեն ստացել: «Երեկ նամակ ենք ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դարձյալ հանդիպելու խնդրանքով»,- ասաց Ջավադյանը։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և թատրոնի ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Ի նշան բողոքի՝ Օպերային թատրոնի աշխատակիցները Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել և հանդիպում պահանջել վարչապետ Փաշինյանի հետ։ Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հարցով Մշակույթի նախարարության ներկայացրած փաստարկների վերաբերյալ հակափաստարկներ ներկայացնել:
Բացի այդ՝ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես պետք է կատարի թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը:

Նելլի Մելքոնյան