Վարչապետ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպանի հետ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն-Գընին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

«Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի ակտիվ և արդյունավետ գործունեությունը մեր երկրում և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-կորեական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ: Վարչապետը կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և խնդրել Կորեայի Հանրապետության նախագահին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար և հավելել, որ իր երկրի կառավարությունը ևս կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումը, ինչպես կառավարության, այնպես էլ խորհրդարանական մակարդակով: Ու Յուն-Գընը նշել է, որ վերջին տարիներին ակտիվորեն զարգանում է երկկողմ համագործակցությունը զբոսաշրջության և հումանիտար ոլորտներում: Նրա խոսքով՝ 2018 թվականին Հայաստան այցելած կորեացի զբոսաշրջիկների թիվը 2017-ի համեմատ կրկնապատկվել է՝ անցնելով 7 հազարը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը թևակոխել է նոր և կարևոր փուլ. կառավարության նպատակն է երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն: Գործադիրի ղեկավարը հետաքրքիր է համարել տնտեսության զարգացման Կորեայի փորձը և այդ ուղղությամբ ևս համագործակցության հույս հայտնել: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները նպաստում են նաև բիզնես միջավայրի բարելավմանը և հայ-կորեական տնտեսական համագործակցությանը նոր թափ հաղորդելու տեսանկյունից կարևորել բիզնես կապերի զարգացումն ու ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: