Հուսով եմ՝ նոր իրավիճակում Հանրային ռադիոն նոր դիրքեր կնվաճի. Ռադիոյի օրվա առթիվ վարչապետն այցելել է Հանրային ռադիո

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ռադիոյի օրվա առթիվ այցելել է Հայաստանի Հանրային ռադիո:

Որպես խորհրդանշական քայլ՝ վարչապետը նախ իր մասնակցությունն է բերել 2018 թ. ապրիլի 14-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կոտրված դռան վերականգնման շինաշխատանքներին:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Ռադիոյի օրվա առթիվ շնորհավորանքի խոսք է ուղղել, որում, մասնավորապես, նշել է.

«Թույլ տվել շնորհավորել Հայաստանի Հանրային ռադիոյի բոլոր աշխատակիցներին և ռադիոլսողներին՝ Ռադիոյի օրվա կապակցությամբ և Հայաստանի բոլոր ռադիոաշխատողներին, որովհետև հիմա մեր երկրում բազմաթիվ ռադիոկայաններ կան, մաղթել նրանց հաջողություններ և հույս ունենալ, որ լրատվական այս նոր իրավիճակում ռադիոն ամուր կպահպանի իր դիրքերը կամ, ավելի ճիշտ, նոր դիրքեր կնվաճի:

Ցանկանում եմ ասել, որ պատգամավոր եղած տարիներին Հանրային ռադիոյի ակտիվ ունկնդիր եմ եղել, և ինձ շատ դուր են գալիս հատկապես ռադիոյի «Ոսկե ֆոնդ»-ի հաղորդումները: Ես հույս ունեմ, որ այդ լավագույն ավանդույթները կշարունակվեն, և Հանրային ռադիոն իսկապես կդառնա մեր հանրային քաղաքական կյանքի նոր պայմաններին, ես նկատի ունեմ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը, համապատասխանող լրատվամիջոց»:

Եվ մի ցավալի արձանագրում եմ արել մեր ռադիոյի կապակցությամբ. Խորհրդային միության տարիներին Հայկական ռադիոն հայտնի էր իր անգերազանցելի հումորներով: Չգիտեմ ինչու, այդ ավանդույթը և այդ պատմությունը կամ ինչ-որ տեղ դանդաղել է կամ ինչ-որ տեղ կանգ է առել: Հույս ունեմ, որ Հանրային ռադիոյի այդ իմիջը նույնպես կվերականգնվի, և Հանրային ռադիոյի հումորները՝ հիմա արդեն միջազգային հարթակներում, նոր փառք ձեռք կբերեն՝ այդպիսով բարձրացնելով նաև Հայաստանի միջազգային հեղինակությունը և վարկանիշը:

Կրկին շնորհավորում եմ և շատ ուրախ եմ, որ այսպիսի պայմաններում եմ անցած տարվա ապրիլի 14-ից հետո այցելել Հայաստանի հանրային ռադիո: Մենք գտնվում ենք նույն ստուդիայում, ինչ այն ժամանակ ես ներխուժել էի: Ես այն ժամանակ, իհարկե, մի քանի անգամ ներողություն խնդրել եմ, բայց հիմա էլ ուզում եմ բոլոր այն ռադիոաշխատակիցներից, ովքեր այդ օրվա համար որևէ անհանգստություն են ունեցել, կրկին ներողություն խնդրել: Հույս ունեմ՝ մենք բոլորս արձանագրում ենք, որ դա քաղաքացիական քայլ էր, և ի վերջո, հույս ունեմ, որ կարճաժամկետ առումով արդարացրեց իրեն և երկարաժամկետ առումով նույնպես կարդարացնի»:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը պատասխանել է Հանրային ռադիոյի մեկնաբանի հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ վարչապետի՝ վաղը կայանալիք մամուլի ասուլիսին, քաղաքացիներին հուզող խնդիրների լուծմանը, տնտեսական հեղափոխության իրականացմանը, նաև վարչապետի արձակուրդ գնալուն:

Կառավարության ղեկավարը նախ նշել է, որ մտադիր է վաղը մամուլի ասուլիսն սկսել Նոր Հայաստանի վերաբերյալ 100 փաստ հրապարակելով, ինչը միտված է ցույց տալու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել երկրում: Ի պատասխան հարցի, թե մեկ տարի անընդմեջ աշխատելուց հետո չի պատրաստվում օգտվել արձակուրդի իր իրավունքից, վարչապետը նշել է, որ մտադիր է հունիսի սկզբին երկու օրով արձակուրդ վերցնել և անցկացնել այն Հայաստանի Հանրապետությունում:

Ինչ վերաբերում է քաղաքացիների առաջնահերթ հուզող խնդիրներին, այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ինչպես նախկինում, ամենակարևոր գլոբալ հարցերը կապված են տնտեսական հնարավորությունների, բարեկեցության, եկամուտների աճի հետ: Ինչպես ասել եմ նախկինում, արդեն իսկ այդ թեմային որոշակի քայլեր արվել են, առաջիկայում էլ կարվեն: Մենք պատրաստվում ենք բարձրացնել զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը և այս տարի պլանավորում ենք 100 մլն ԱՄՆ դոլարից ավելի կապիտալ ծախսեր, որոնք, մեր հաշվարկով, պիտի խթան հանդիսանան տնտեսության համար: Մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը բավական կայուն ընդունելի վիճակում է, և հիմա ամենակարևոր խնդիրն է լայնածավալ, կապիտալ ներդրումների միջոցով խթանել տնտեսությունը, որպեսզի մարդիկ իրենց եկամուտների բարձրացումը զգան, իրենց բարեկեցության աճն զգան: Ես վաղվա ասուլիսում այդ թեմայով բազմաթիվ տվյալներ կհրապարակեմ, որովհետև այսօր էլ արդեն, այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մարդկանց եկամուտները, աշխատավարձերը, թոշակները բարձրացել են, և ես մանրամասն վաղը այդ մասին կխոսեմ: Բայց, իհարկե, սա ճանապարհի սկիզբն է, և կարծում եմ, որ վաղվա ամենակարևոր արձանագրումը կլինի այն, որ մենք հիմա շատ լավ մեկնարկային վիճակում ենք և կարող ենք իսկապես լուրջ տնտեսական ճեղքում իրականացնել»: Տնտեսական հեղափոխության մասով վարչապետն ասել է՝ կարելի է արձանագրել, որ տնտեսական հեղափոխության առաջին՝ ամենաակտիվ փուլը հաջողություն ունի, բայց այդ մասին առավել մանրամասն կխոսի վաղը:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Ռադիոտանը, շնորհավորել Հանրային ռադիոյի ղեկավարությանը, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին և «Ռադիոլուր»-ի լրագրողական թիմին Ռադիոյի օրվա առթիվ, մաղթել աշխատանքային ձեռքբերումներ և հաջողություններ:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են Հանրային ռադիոյի զարգացման մոտեցումները, առկա ներուժի իրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական պայմաններն ու հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև Հանրային ռադիոյի արխիվի՝ հայկական ամենամեծ աուդիո արխիվի թվայնացման գործընթացին: Նշվել է, որ կատարված ծավալուն աշխատանքների արդյունքում այս տարվա փետրվարից արդեն armradioarchive.amկայքի միջոցով հասանելի է շուրջ 100.000 ձայնագրություն՝ դասական դարձած երգեր, ելույթներ, հաղորդումներ, համերգներ և նաև եզակի ու միևնույն ժամանակ մինչ օրս շատերին անհայտ ձայնագրություններ: Արխիվը հասանելի է նաև Armenian Public Radio բջջային հավելվածի միջոցով: Արխիվացման աշխատանքները շարունակական են, քանի որ տարվա ընթացքում ձայնադարանը համալրվում է նոր ձայնագրություններով ու անուններով: