Վարչապետը հանձնարարեց վերանայել պետպատվերի ընտրության չափանիշները

Լուրեր

14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
14.05.2026 | 15:31
Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:20
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
14.05.2026 | 15:15
Փաշինյանը հայտարարել է՝ Քոչարյանը պետք է նստի // ՀՀ-ն՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալության ռիսկային երկիր․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 15:06
Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ ՀԴԲ-ն ևս 3 տարով երկարաձգել են համագործակցությունը
14.05.2026 | 14:57
ԱՄՆ-ն հետաձգել է Լեհաստանում 4000 զինծառայողի տեղակայումը
14.05.2026 | 14:51
Աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաշինյանը՝ իր քարոզարշավին մասնակցած տնօրենների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:49
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Սուրակատ Ասիյատիլովի հուշամրցաշարում
14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

 ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմներին:

«Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների առումով առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը՝ ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները»,- նշեց վարչապետը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կառավարության ղեկավարը առողջապահության նախարարին հանձնարարեց բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով երեքամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները՝ առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին:

«Երկրորդ՝ պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում 2017 թվականից ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացում՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմներ»,- շարունակեց Կարապետյանը:

Բացի այդ, վարչապետը հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում կատարել թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն՝ հստակ տարանջատելով ծառայության ինքարժեքը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

 

Հիշեցնենք, որ վերջերս որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են փաստի առաջ, քանի որ նրանց բժշկական կենտրոններում ասվել է, որ պետպատվերի տեղերը սպառված են, և նրանք ստիպված են լինելու կամ ինքները վճարել, կամ սպասել մինչև մյուս տարի։

 

Շողիկ Գալստյան