Եթե քաղաքական որոշմամբ էթիկայի հանձնաժողով ստեղծենք, կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հետապնդում. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

«Ինձ համար սկզբունք է, որ եթե կան բաներ, որ մեկնաբանությունների տեղիք են տալիս ու հստակ չեն, առնչվում են իրավական տիրույթին, պետք է օրենքը կարգավորի, քննարկում չի եղել, չգիտեմ Գագիկ Ծառուկյանի տեսակետը և որևէ փուլում չեմ ուզում ասել, որ բացառում եմ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը»,- խորհրդարանում պատասխանելով Factor.am-ի հարցին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու իշխանության խոստումներին։

«Երբ մենք խոսում ենք օլիգարխիայի մասին, պիտի հստակ սահմանենք, թե ինչ է նշանակում օլիգարխիա, այն նշանակում է իշխանության և բիզնեսի սերտաճում, կառավարող ուժը, որը կա ՀՀ-ում, այդտեղ օլիգարխիա չկա, սա խնդրում եմ արձանագրեք, որ ՀՀ-ում չկա իշխանության և բիզնեսի սերտաճում, ինչ վերաբերում է բիզնես-շահեր հետապնդելուն և օրենսդրական գործունեություն ծավալելուն, օրենքն ասում է` ինչ պետք է լինի:  Հայտարարությունները, որ հնչել են ԱԺ ամբիոնից, մտահոգություն են առաջացրել մեզ մոտ, որ եթե դա իրականությանը չի համապատասխանում, ապա նման հայտարարություն չպետք է արվի: Եթե արվում է, ողջամիտ կասկածների տեղիք է տալիս, ուրախ եմ, որ այս պահին հարցի քննությունը գտնվում է իրավական դաշտում, կարևոր է իմանալ, թե ինչ եզրակացություն է լինելու, առաջարկում եմ սպասել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։