Բոլոր նախագահների օրոք իրենց շատ լավ զգացած գործարարները նույնկերպ են իրենց զգում նաև այսօր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մեր երկրում առևտրային ցանցերը գոյացել են տասնամյակների ընթացքում, մարդիկ փոքր մի խանութի ու կրպակի սեփականատերից կարողացել են դառնալ ահռելի հարստության և կապիտալի սեփականատեր՝ դառնալով խոշոր ներկրողներ և արտադրողներ, իսկ սա մեր շուկայի աքիլլեսյան գարշապարն է։ Այս մասին այսօր «Մենաշնորհների դեմ պայքար. ովքե՞ր են շուկայի հետհեղափոխական խաղացողները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Բոլոր շղթաները կապված են եղել իրար․ արտադրության, ներկրման, վաճառքի մենաշնորհները վերահսկվել են։ Ես այս ժամանակահատվածը կանվանեի կապիտալի կուտակման ժամանակահատված, երբ բիզնեսի հաջողությունը կապված էր իշխանության մեջ լինելով և բարձրաստիճան պաշտոնյա լինելով, իսկ տնտեսական մենաշնորհներն էլ եղել են այդ քաղաքական մենաշնորհի մի մասը»,- ասաց տնտեսագետը։

Անդրադառնալով նոր Կառավարության՝ մենաշնորհների դեմ պայքարի խոստումներին՝ Ատոմ Մարգարյանը հիշեց, որ ինչպես այս Կառավարությունը, այնպես էլ նախորդ բոլոր 14 կառավարությունները, խոսել են մենաշնորհների դեմ պայքարի մասին և շուկայի ազատականացման վերաբերյալ արել են հայտարարություններ։

«Սակայն այդ խոստումներին և հայտարարություններին զուգահեռ՝ բոլոր ապրանքները՝ ալյուր, շաքարավազ, ընդեղեն, դեղեր, բենզին, դիզվառելիք, բանան և այլնի՝ եղել են կենտրոնացված։ Մենատերերը չարաշահել են իրենց մենաշնորհային դիրքը ՝ ունենալով որոշ դաբրոներ։ Օրինակ՝ նախորդ վարչապետներից Հովիկ Աբրահամյանը հանձնարարականներ էր տվել շուկաների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարել և դրա արդյունքների, բոլոր շղթայական կապերի մասին տեղեկատվությունը տեղադրել էկոնոմիկայի նախարարության կայքում, հիմա հարց՝ դուք տեսե՞լ եք, ես չեմ տեսել։ Այնպես որ, պետությունն արձանագրել է տեսանելի թվեր, կիրառել է որոշ պատժամիոցներ, բայց, ըստ էության, մենաշնորհը, որպես ստվերում գոյացող եկամուտ, որպես գերշահույթի աղբյուր՝ իր կենսունակությունը պահպանել է»,- ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ հեղափոխությունից հետո տեղի են ունենում որոշակի վերադասավորումներ և ռեսթարթի գործընթաց։

«Սակայն մենք տեսնում ենք, որ բոլոր նախագահների օրոք իրենց շատ լավ զգացած գործարարներն այսօր էլ են իրենց նույնկերպ զգում։ Ինձ համար, թե այս նոր Կառավարության ազատականացումն ինչի է բերել, չի երևում, ոչ մի բանի էլ չի բերել, որովհետև գնային փոփոխություն տեղի չի ունեցել, օրինակ՝ միջին որակի բենզինը, որը 480 դրամ էր, այսօրերին մենք տեսնում ենք դրա գների բարձրացում։ Ավիափոխադրումների շուկայում ևս ոչինչ տեղի չի ունեցել․ այսօր մեքենաների ահռելի հոսք կա դեպի Վրաստան, մարդիկ մեքենայով հասնում են այնտեղ՝ այլ երկրներ մեկնելու համար, քանի որ 60-80 տոկոսով թանկ են ավիատոմսերը»,- ասաց տնտեսագետը։

Ատոմ Մարգարյանը վստահեցնում է նաև՝ տնտեսական մենաշնորհների հաղթահարման հավաստիացումները պետք է գնահատել գնային ստատուս քվոյի փոփոխությամբ, որը, սակայն, նույնն է մնացել։

Մանրամասները՝ տեսանյութում։