Թումանյանն ու Վրաստանը՝ վրացի գրողի աչքերով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը վրացերենով առաջին անգամ ներկայացվեց հայ և վրացի հանդիսատեսին. Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Թբիլիսիում շարունակվում է. գրում է aliq.ge-ն:

Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 3-ին Թբիլիսիում ներկայացվեցին մեծն բանաստեղծի կյանքի՝ Վրաստանին առնչվող առավել հետաքրքիր հատվածները, բանաստեղծութունների վրացերեն թարգմանությունները, նրա մասին վրացի գրողների պատումները: Մասնակիցները՝ հիմնականում ուսանողները, մոմակալի մոմերը հերթականությամբ վառելով, հայերենով ու վրացերենով Թումանյան կարդացին:

Միջոցառմանն ընդառաջ Վրաստանի գրողների միության անդամ Լևան Ցալուգեշավիլին մեծ զեկույց էր պատրաստել՝ հավաքելով Թումանյանի կյանքի ամենահետաքրքիր հատվածները: Լևանն ասում է՝ եթե փողոցում անցորդներին հարցնեք՝ ով էր Թումանյանը, կհիշեն «Գիքորը» կամ «Շունն ու կատուն», լավագույն դեպքում կասեն, որ հեքիաթագիր էր:

«Շատերը չգիտեն, որ 1918-ին Թբիլիսիի պետական համալսարանի բացմանն ընդառաջ Թումանյանը նվիրաբերել է 100 ոսկի: Այդ տարի մահացել էր նրա որդին ու բանաստեղծի համար շատ դժվար ժամանակներ էին, սակայն նա մեծ եռանդով էր խոսում համալսարանի բացման մասին: Այս մասին շատերը չգիտեն»,- պատմում է գրողը:

 

Ցալուգելաշվիլին նաև շեշտը դնում է Թումանյանի՝ Վրաստանի հանդեպ սիրո վրա: Ասում է՝ շատերը չգիտեն նաև, որ ամենայն հայոց բանաստեղծը սիրում էր հանգստանալ վրաստանյան հանգտավայրերում՝ Աբասթումանիում, Ծաղվերիում, Բորջոմիում, Մանգլիսիում․

«Յուրահատուկ կերպով ընկերություն էր անում վրացի գրողների հետ՝ Իոսեբ Գրիշաշվիլի, Տիցիան Տաբիձե: Կան հրապարակված հիշողություններ, նամակագրություններ: Գրիշաշվիլին խոստացել էր նաև թարգմանել Թումանյանի գործերը, ու վերջինիս մահվանից մեկ տարի անց արդեն հրապարակվեց ժողովածուն»:

Լևանն ասում է՝ վրաց հասարակությանը հենց նման փաստեր են հետաքրքիր: Նա հույս ունի, որ հետագայում տվյալ զեկույցը կներկայացվի նաև բրոշյուրների տեսքով ու կտարածվի: