Թուրք-ադրբեջանական ակտիվ զորավարժությունների պատճառը Հայաստանի կողմից Սու-30 կործանիչների գնումն է. Ալեքսանդր Իսկանդարյան

Լուրեր

08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները նորություն չեն, դրանք պարբերաբար անցկացվում են, իսկ դրանց Թուրքիայի մասնակցության նպատակն ադրբեջանցի զինվորականներին ուսուցանելն է: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ այս օրերին անցկացվող հերթական համատեղ զորավարժություններում զինտեխնիկայի բավական լայն տեսականի է ընդգրկված, սակայն այդ մասին դատողություն հնարավոր է անել միայն տարածվող լուսանկարներից և տեսանյութերից, տեղեկություններն այդ մասին քիչ են:

«Դատելով այն բանից, որ վերջին երկու վարժանքների ժամանակ նրանք փորձարկում են հակաօդային պաշտպանության համակարգեր՝ և՛ ավիացիայի, և՛ ցամաքային միջոցների օգնությամբ, կարելի է ենթադրել, որ դրանց պատճառը Հայաստանի կողմից Սու-30 կործանիչների գնումն է: Ադրբեջանցիները փորձում են միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանություն ապահովելու համար»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է Նախիջևանում Թուրքիայի ակտիվացմանն ու այնտեղ ռազմաբազա տեղակայելու մասին լուրերին, քաղաքագետը դա, գոնե հիմա, քիչ հավանական է համարում:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը հիշեցրեց, որ բարձր մակարդակով հայ-ռուսական փոխգործակցությունը բավական ինտենսիվ կերպով է ընթանում. «Կարծում եմ՝ այս ընթացքում եղել են խնդիրներ, սխալներ են արվել, բայց կողմերը փորձում են հաղթահարել դրանք: Այս ամենից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, մարտավարական են: Իսկ ռազմավարական առումով և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը կարծում են, որ պետք է հարաբերությունների ձևաչափ մշակել»:

Ըստ նրա՝ նախկինում շփման ավանդույթ կար, Սերժ Սարգսյանը, որ միայն 10 տարի նախագահ է եղել, դրանից առաջ էլ բարձր պաշտոններ է զբաղեցրել, այսինքն՝ անձ էր, որը Ռուսաստանի հետ փոխգործակցության որոշակի ձևաչափ էր. «Մշտական հանդիպումներ էին տեղի ունենում, միմյանց գիտեին, հասկանալի էր՝ ինչպես փոխգործակցել: Ի դեպ՝ միֆ է տարածված կարծիքը, որ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը հրաշալի անձնական հարաբերություններ ունեին: Այդպես չէ: Չնայած դրան՝ ձևավորված մեթոդաբանություն կար, իսկ հիմա չկա»:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ հիմա Հայաստանում իշխանության են եկել նոր մարդիկ, ընդ որում՝ ընդդիմությունից, որոնք մինչ այդ միասին չեն աշխատել, չեն գործակցել, և հիմա փորձում են ձևաչափ մշակել: