«Վարորդը փոսը շրջանցում է, գնում դիմացի մեքենային է խփում». վաշտի հրամանատար

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վանաձորի ճանապարհների վատ վիճակը գաղտնիք չէ ոչ ոքի համար: Թեև մարզկենտրոնում ասֆալտապատման աշխատանքներ մշտապես են իրականացվում, սակայն պատկերը գրեթե անփոփոխ է:

ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Սմբատ Նորեկյանի խոսքով՝ շատ հաճախ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ են հանդիսանում նաև վատ ճանապարհները: 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Լոռու մարզում գրանցվել է 71 ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում 9 հոգի մահացել է, 109-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 71 դեպքից 28-ը գրանցվել է Վանաձորում, որի արդյունքում մահացել է 1 մարդ, վիրավորվել՝ 38-ը. «Վթարների հետևանքով նյութական վնասների  թիվն այս տարի ավելացել է, մարզում՝ 296, Վանաձորում՝ 145: Տրանսպորտի քանակն ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Լոռու մարզում աճել է: Փողոցները մնում են նույնը՝ տրանսպորտն ավելանում է: Նաև ճանապարհների վիճակն էլ է վատ, վարորդը փոսը շրջանցում է, գնում դիմացի մեքենային է խփում: Հիմնականում վթարների մեծամասնությունն այդպես է լինում»:

Նորեկյանի խոսքով՝ բացի վատ ճանապարհները, խնդիրներ են առաջացնում նաև ճանապարհային նշանները: Վանաձորում ճանապարհային նշանները կա՛մ բացակայում են, կա՛մ էլ արդեն պիտանի չեն: Հարցը քննարկվել է քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ, խոստացել են առաջիկայում լուծում տալ. «Հետիոտնային անցումները, հոծ գծերն արդեն գունաթափվել են՝ չեն երևում, որն էլ խնդիր է առաջացնում և՛ վարորդի, և՛ հետիոտնի, և՛ մեր ծառայության համար: Այս դեպքում, եթե գծանշումը տեսանելի է և մեր մեքենայի մեջի տեսախցիկը ֆիքսում է՝ տուգանում ենք վարորդին, իսկ եթե ոչ՝ չենք կարող տուգանել: Խնդիրներ են առաջանում նաև կապված կանգառների ոչ պատշաճ կահավորման և  համապատասխան նշանների բացակայության հետ: Հասարակական տրանսպորտի կանգառներն անունով կան, բայց կարելի է ասել՝ չկան: Եթե տեղադրված է ծածկ ու նստատեղեր, դա համարում ենք կանգառ, բայց կան, որ բացակայում են համապատասխան նշանները, կահավորումը: Վարորդներն էլ գալիս են կանգնում են կանգառում, բայց չկա համապատասխան նշան, որ իրենց վարչական տույժի ենթարկենք»:

Նորեկյանը տեղեկացրեց նաև, որ ոստիկանությունը տվել է համաձայնություն, որպեսզի Վանաձորի Տիգրան Մեծ, Մհեր Մկրտչյան փողոցներում տեղադրվեն լուսակիրներ:

Մեր այն հարցին, թե ինչպես պետք է կարգավորվի քաղաքի տարբեր հատվածներում վաճառքի հանված մեքենաների հարցը, որն անհարմարություն է առաջացնում և՛ վարորդների, և՛ հետիոտների համար, Ոստիկանության փոխգնդապետն ասաց, որ իրենք ոչինչ անել չեն կարող, խախտում չէ. «Այդ հարցն ամբողջ հանրապետությունում մեծ խնդիր է: Մեքենան խախտման տակ չէ կանգնած, մենք չենք կարող հանել: Մի ժամանակ մայթի վրա էին կանգնում հանել ենք, բայց հիմա առանց խախտումի կանգնած են, չենք կարող ոչինչ անել»:

2019 թվականի առաջին եռամսյակում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտը Լոռու մարզում կազմել է 6.889 ակտ, որից 2.250-ը՝ Վանաձորում: Ոչ սթափ վիճակում մեքենան վարելելու համար մարզում ակտ է կազմվել 133 վարորդի նկատմամբ, առանց համարանիշի երթևեկելու համար տուգանվել է՝ 6 վարորդ, իսկ առանց ԱՊՊԱ-ի երթևեկելու համար ակտ է կազմվել 32 վարորդի նկատմամբ:

Տաթևիկ Ղազարյան