«Կասկածելի է այն, որ այդ մեքենան մինչև իմ մոտենալը կանգնած էր». Վահան Բադասյանը մանրամասներ է ներկայացնում տեղի ուենցած ավտովթարից

Լուրեր

07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
Բոլորը

Արցախի հրամանատար, պատերազմի հերոս Վահան Բադասյանը ապրիլի 30-ին ավտովթարի է ենթարկվել, ստացել մարմնական վնասվածքներ, դիմել է բժշկի և նույն օրն էլ դուրս գրվել հիվանդանոցից։

Factor.am-ի հետ զրույցում Վահան Բադասյանը որոշ մանրամասներ պատմեց տեղի ունեցած ավտովթարից։

«Վթարը տեղի է ունեցել Գանձասար-Ստեփանակերտ ճանապարհի 30-րդ կիլոմետրին, երեկոյան ժամը 8-8։30-ին։ Ինձ մոտ կասկածներ է հարուցում այն, որ հանդիպակած կողմում կանգնած վիճակում գտնվող մի մեքենա կար, որն իմ մոտենալու պահին, առանց լույսերը միացնելու տեղից շարժվեց, թեքվեց, որպեսզի հանդիպակած ճանապարհով գնա և ես, կարծելով, որ իմ ճանապարհը բաց է, չհասցրեցի արգելակել։ Կասկածելի է այն, որ այդ մեքենան մինչև իմ մոտենալը կանգնած էր, ցավոք, չհասցրեցի մեքենայի պետհամարանիշը ֆիքսել»,- ասաց  Բադասյանը։

Հարցին՝ արդյոք կասկածներ ունի՞, որ այդ ավտովաթարը պատահական չէ, Վահան Բադասյանն ասաց․ «Չեմ կարող պատասխանել այդ հարցին»։

Բադասյանը կարծում է, որ Արցախի իշխանությունը հետամուտ կլինի գործի արդար քննությանը և պատրաստ է նաև այս ավտովթարի դեպքով իրավապահներին տալ բացատրություն։ «Դեռ, բացատրություն չեմ տվել, սակայն պատրաստ եմ»,- նկատեց նա։