Սևանի եւ յոթ գետերի ափամերձ շրջաններում հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ․ ԱԻՆ
Մայիսի 3-5-ը ՀՀ տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն:
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Տեղ-տեղ անձրևները կլինեն հորդառատ, ինչը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք: Այս մասին տեղեկացնում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ: