Վրաստանի նախագահի՝ ԱՄՆ նախանշված այցը չի կայանա. պատճառը հայտնի չէ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ աշնանը ԱՄՆ նախանշված այցը չի կայանա: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Rustavi 2 հեռուստաալիքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այցը նախապատրաստվում էր դեռ մարտից, այդ ուղղությամբ աշխատում էր Վրաստանի ԱԳՆ-ն, սակայն, անհասկանալի պատճառներով, այն չի կայանա:

Փաստը, որ այցն իսկապես նախապատրաստվում էր, հաստատել է նաև Վրաստանի նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Լաշա Ժվանիան:

«Մարտին մենք բանակցություններ էինք վարում, որ այց ծրագրենք աշնանը՝ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին»,- ասել է Ժվանիան լրագրողներին:

Նշենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 1-ին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական խմբագրությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե Վրաստանում ամերիկյան ռազմակայանի կառուցումը նպատակահարմար չէ և կարող է ընկալվել որպես սադրանք: Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է խորացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, բայց չձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կհրահրեն մյուս երկրներին:

Զուրաբիշվիլիի այս հայտարարությանը վրացական ընդդիմությունը բացասաբար է արձագանքել՝ սպառնալով իմփիչմենթով: