Հիմա նույնիսկ ԱԱԾ-ն է թափանցիկ, և սկսել են դա քննարկել, թե ինչ-որ շատ է թափանցիկ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կառավարության հավանությանն է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել և վերացնել ավագանու նիստերին մասնակցելու իրավունք ունեցողների համար գոյություն ունեցող սահմանափակումը։

Հարցի զեկուցող Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ առաջարկվող այս փոփոխությունը մերժում են, քանի որ ավագանու նիստերին մասնակցելու և ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակի հստակ ամրագրումն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է ավագանու նիստի բնականոն ընթացքի ապահովմանը, ինչը կարող է խոչընդոտվել ավագանու նիստերին մասնակցության մուտքը ցանկացած քաղաքացու համար ազատ լինելու դեպքում:

Ըստ նախարարի՝ խմբակցությունն առաջարկել է նաև փոփոխություն կատարել ավագանու մասին օրենքում՝ լրագրողներին թույլատրելով մասնակցել նիստին։

Ըստ Պապիկյանի՝ առաջարկվող  այս փոփոխությունը մասամբ է բավարարվել, քանի որ  լրագրողները ավագանու նիստերին կարող են հետևել դահլիճին կից հարթակից։

Նշենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկել է նաև վերացնել Երևանի քաղաքապետի՝ Երևանի քաղաքապետարանում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը սահմանելու լիազորությունը, ինչը Կառավարությունը համարում է ընդունելի:

Նախագծի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունն ու պետական մարմինները որևէ խնդիր չունեն. «Հիմա նույնիսկ ԱԱԾ-ն է թափանցիկ, և սկսել են դա քննարկել, որ ինչ-որ շատ թափանցիկ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։