Վենեսուելայում պայքարը շարունակվում է Մադուրոյի կառավարության ու ընդդիմության աջակիցների միջեւ. WOA

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Հուան Գուաիդոն կոչ է անում ժողովրդին սկսել նոր ցույցեր ընդդեմ սոցիալիստ նախագահ Մադուրոյի կառավարության, երբ նախորդ օրվա ցույցերից ու բախումներից հետո Մադուրոն հայտարարեց, թե Գուաիդոյի «հեղաշրջման փորձը տապալվել է»։

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքերով, Վենեսուելայի ապագան կարող է որոշվել եկող մի քանի օրերի ընթացքում։
«Եթե այս ջանքերն ապարդյուն անցնեն, Վենեսուելան կմխրճվի բռնակալության մեջ, որից դուրս գալու համար ժողովուրդը շատ քիչ հնարավորություն կունենա»։
Բոլթոնը կոչ է անում, որ խնդրի խաղաղ կարգավորման համան ընդդիմությանը միանան պաշտպանության նախարարը, գլխավոր դատախազը, նախագահական պահակազորի ղեկավարը։

Նրա խոսքերով, Վենեսուելան կառավարվում է ռազմական վարչակարգի կողմից, որը վերահսկում են Կուբան ու հավանաբար նաեւ Ռուսաստանը։

«Նրանք վախենում են, որ ժամանակավոր կառավարությունը տապալվի, եւ իրենք հայտնվեն վտանգավոր մի իրադրության առջեւ։
Հիշեցնենք, որ Վենեսուելայի ազգային ժողովի նախագահ Գուաիդոն հունվար ամսին երդում տվեց որպես երկրի ժամանակավոր նախագահ։ Նրան որպես ժամանակավոր նախագահ է պաշտոնապես ճանաչել ավելի քան 5Օ երկիր, այդ թվում Միացյալ Նահանգները։ Սակայն Մադուրոն շարունակում է վայելել Չինաստանի, Կուբայի, Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի աջակցությունը։
Ինչպես ՄԱԿ-ում Վենեսուելայի դեսպան Սամուել Մոնկադան է ասում, իրենք իրենց ժողովրդից չեն վախենում։

«Մենք զգուշանում ենք այն գերտերությունից, որը տարածվում է ամբողջ աշխարհում ու տարածում քաոս։ Այն, ինչը նրանք փորձում են անել Վենեսուելայում»,- հայտարարել է դեսպանը։

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլոթոնը չի ներկայացնում Վենեսուելայի հետ կապված ԱՄՆ-ի ծրագրերը, սակայն հայտարարում է, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է մեծ զարկ տալ Վենեսուելայի տնտեսությանն անմիջապես այն բանից հետո, երբ տապալվի Մադուրոյի իշխանությունը։

Ցույցերը շարունակվում են, եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ հայտարարում, որ անհրաժեշտության դեպքում չի բացառվում ռազմական միջամտությունը։