Սամվել Ալեքսանյանի «Ալեքս-տեքստիլը» կստանա 1 մլրդ, 117 մլն դրամի արտոնություն

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Կառավարության մայիսի 2-ի նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով առաջարկվում է մաքսատուրքից ազատվելու արտոնություն տալ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս-տեքստիլ»  ընկերությանը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու  համար։

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի և գուլպայի արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 14,127,414,670 ՀՀ դրամի ներդրում հումքի ձեռքբերման, ինչպես նաև հավելյալ 1.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի կառուցման շինարարական աշխատանքների համար: Ներկայումս առկա է 1104 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 400 նոր աշխատատեղ՝ 115,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 26,833,000,000 ՀՀ դրամ, որից 7,800,000,000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 18,963,000,000 ՀՀ դրամի արտադրանքը` ԵՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 70,000,000 ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում (Իտալիա, Ֆրանսիա):

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է    14,127,414,670 ՀՀ դրամ:

Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1,177,681,553  ՀՀ դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։