«Մեդիալաբի» խմբագիր Մարիաննա Գրիգորյանը՝ ծաղրանկարի և սատիրայի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ

Լուրեր

09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրոպական «Էվենս» հիմնադրամի «Էվենսի լրագրության մրցանակ-մշակույթ-2019» հեղինակավոր մրցույթի այս տարվա ժյուրիի կազմում է ընդգրկվել նաև MediaLab.am-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը։

«Էվենս» հիմնադրամի լրագրության մրցույթն անցկացվում է երկու տարին մեկ անգամ։ Այս տարի մրցույթը նվիրված է սատիրային և ծաղրանկարչությանը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի պրոֆեսիոնալներ Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Բոսնիա և Հերցեգովինայից, որոնք ներկայացնում են բրիտանական հեղինակավոր «ԲիԲիՍի»-ն, Լոնդոնի արվեստի համալսարանը, հումորի և սատիրայի հեղինակավոր պարբերականներ։

Մրցույթի մասնակիցների մեջ են միջազգային հեղինակավոր պարբերականների ծաղրանկարիչներ, երգիծաբաններ՝ Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի տարբեր անկյուններից, այնպիսիք, ինչպիսիք, օրինակ՝ «Գարդիանի» ծաղրանկարիչ Սթեֆըն Քոլինզը, Նիդերլանդներում տեղակայված հայտնի Քարթունմուվմընթը։ Բելգիայի մայրաքաղաքում տեղակայված «Էվենս» հիմնադրամի մրցույթը 15.000 եվրո մրցանակ է տրամադրում փորձառու և 5․000 եվրո՝ սկսնակ՝ Եվրոպայում բնակվող ու գործող լրագրողներին, որոնք բացառիկ ներդրում են ունենում Եվրոպան ավելի լայն լսարանին համապարփակ և մատչելի ներկայացնելու գործում՝ միաժամանակ մարտահրավեր նետելով տեղեկությունների տարածման ավանդական ձևերին, ստեղծելով նորերը։ Մրցույթի այս տարվա հաղթողներ են ընտրվել այն մասնակիցները, որոնք կարողացել են լավագույնս վերծանել ընթացիկ իրադարձությունները, հարաբերվել ճշմարտությանը՝ առանձնահատուկ կերպով օգտագործելով հումորը։

Հաշվի առնելով այս ոլորտում «Մեդիալաբի» հաջողությունները՝ հիմնադրամը հրավիրել է Մարիաննա Գրիգորյանին մաս կազմելու հեղինակավոր մրցույթին։ Մարիաննա Գրիգորյանը մրցանակակիր միջազգային լրագրող է, որը տարբեր հեղինակավոր մրցույթներում արժանացել է ավելի քան երեք տասնյակ մրցանակների։ Թղթակցել է բրիտանական «Գարդիանին», «Վաշինգտոն Փոստին», «Եվրասիանեթին»։ 2009 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» և նորվեգական «Ֆրիդ օրտ» ու գերմանական «Ցայտ» հիմնադրամներից երկու հեղինակավոր մամուլի ազատության մրցանակների արժանանալուց հետո մրցանակային ֆոնդով հիմնադրել է «Մեդիալաբը»։

Չորս տարի առաջ մեկնարկեց «Մեդիալաբի»՝ Հայաստանում իր տեսակով եզակի քաղաքական ծաղրանկարի ծրագիրը, որը կարևոր ազդեցություն ունեցավ երկրում տեղի ունեցող զարգացումների վրա։ Չնայած նախորդ իշխանությունների ժամանակ «Մեդիալաբի» թիմի հանդեպ հնչած սպառնալիքներին և գործադրած բռնություններին, լրատվամիջոցը շարունակեց քաղաքական ծաղրանկարի հնարավորություններն օգտագործելով՝ երկրում առկա կոռուպցիան, ամենաթողությունը, քրեաօլիգարխիկ համակարգի ապօրինություններն ու այլ կարևոր իրադարձություններ ներկայացնել սատիրայի լեզվով՝ «չխնայելով» ոչ մեկի։

«Մեդիալաբին» միջազգային ճանաչում բերեց նաև ՑԵՑ կոմիքս ժողովածուն, որը մեր օրերի մասին պատմող պատկերազարդումների հավաքածու է։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 2-ին Բրյուսելում:

 

Նելլի Մելքոնյան