ՀՀ ԱԳ նախարարի ճեպազրույցը լրագրողների հետ Քաղաքացու օրվան նիրված միջոցառման ժամանակ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը ներկայացնում է նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Քաղաքացու օրվան նիրված միջոցառման ժամանակ. 

Հարց: Ինչպե՞ս եք այսօր Ձեր օրը սկսել, և առհասարակ ի՞նչ նշանակություն ունի այս տոնը:

Զոհրաբ Մնացականյան. Սովորական կերպով եմ սկսել օրս՝ աշխատանքով, և նաև գալով այստեղ, որպեսզի արտահայտենք միասին այն, ինչը կոչվում է Քաղաքացու օր: Եվ ես արդեն առիթ ունեցա ասելու, թե ինչ է նշանակում Քաղաքացու օր: Քաղաքացին է հիմքը պետության, քաղաքացուց է սկսում պետությունը: Քաղաքացին իր արարքներով, իր կարողություններով, իր հնարավորություններով համապատասխան պայմաններում կարող է արտահայտել այն ամենը, որպեսզի բարեկեցություն ստեղծի: Սա է ամենաէական պատգամն ինձ համար: Քաղաքացին, որը մասնակից է իր կյանքի, իր հասարակության, իր համայնքի և իր պետության կառուցմանը, պատասխանատու, կարող, ինքնավստահ քաղաքացին:

Հարց: Օրերս վարչապետը ևս նշեց, որ օրինակ Արցախյան հիմնահարցի հարցում ինքը չպետք է որոշողը լինի, և պետք է որոշողը լինի հենց քաղաքացին, հանրությունը: Ինչպե՞ս եք դա տեսնում:

Զոհրաբ Մնացականյան. Դա տեսնում եմ հենց այս քննարկումների մեջ: Ձեր հարցերում, այն, որ ես պարբերաբար ձեզ հետ երկխոսության մեջ եմ, մամուլի միջոցով երկխոսության մեջ եմ հասարակության հետ, տարբեր այլ առիթներով մամուլի, մեր վերլուծական դաշտի, տարբեր այլ ֆորմատներով, երբ որ մենք քննարկում ենք այս ամենը:  Ժողովուրդն է, որ տվել է մանդատ կառավարությանը, և կառավարությունը պատասխանատվություն է կրում, կառավարությունը գործառույթ է իրականացնում. պատասխանատվությունն ամբողջովին կառավարության վրա է, բայց այդ պատասխանատվության իրականացումը հիմնվում է մանդատի վրա: Եվ այս երկխոսությունը, ձեր հարցերը, մնացած բոլոր ֆորմատներում, երբ որ ես հայտնվում եմ այդ երկխոսության մեջ, երբ որ քննադատում եք ինձ, համաձայնվում կամ չեք համաձայնվում. այս ամենը վերստուգումն է մանդատի, որով մենք իրականացնում ենք մեր պատասխանատվությունը, մեր պարտականությունն՝ աշխատելու բոլոր հարցերում, իսկ այս համատեքստում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում:

Հարց. Պարո՛ն Մնացականյան, ադրբեջանական մամուլը գրել էր, որ նախապատրաստվում է Ձեր և պարոն Մամեդյարովի հանդիպումը: Դուք ի՞նչ կասեք:

Զոհրաբ Մնացականյան. Ես վստահ եմ, որ դիտել եք իմ հարցազրույցը 2 օր առաջ, որում ես ասացի, որ հանդիպումը պետք է տեղի ունենա, որովհետև գործընթացը պետք է շարունակվի: Հանդիպումներ տեղի են ունեցել տարբեր մակարդակներով, ներառյալ համանախագահ երկրների մայրաքաղաքներում: Համապատասխան քննարկումներ մենք ունեցել ենք, նախագծել ենք, թե ինչպես ենք իրականացնելու հաջորդ քայլը, ինչպես է լինելու, որտեղ է լինելու: Սակայն հրավիրող կողմը իր համար պետք է որոշի, հստակեցնի վայրը, ժամկետները: Եվ հետո երբ հյուրընկալող կողմը մեզ կհրավիրի, այդ ժամանակ էլ կարող ենք համաձայնեցված կերպով հայտարարել: Հարցազրույցի ժամանակ ասացի և այստեղ էլ կրկնեմ, որ եթե ես հիմա ասեմ, որ երեկոյան գալիս եմ ձեր տուն՝ առանց ձեր կողմից հրավիրվելու, դուք կզարմանաք. հյուրընկալողը թող ասի, հետո նոր կկողմնորոշվենք:

Հարց. Փաշինյան-Ալիև հանդիպում սպասվու՞մ է:

Զոհրաբ Մնացականյան. Դեռևս եկեք չխոսենք, որովհետև եղավ Փաշինյան-Ալիև հանդիպումը ամսի 29-ին, որի շրջանակներում եղավ համաձայնությունների շրջանակ, ուղղորդիչ պայմանավորվածություններ, որոնց հիման վրա արդեն աշխատեցին արտգործնախարարները Մոսկվայում: Եվ այժմ մեզ համար շատ էակակ է, որ մենք կարողանանք համաձայնությունների շրջանակներում իրականացնել և նաև նախագծել հաջորդ քայլերը: Հաջորդ քայլերի մեջ, բնականաբար, եթե սա խաղաղ գործընթաց է, ինչ-որ պահի պետք է լինեն հանդիպումներ նաև բարձր ղեկավարների միջև:

Հարց: Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը «խաղաղություն» բառն էր օգտագործել, հայկական մամուլը ողողվեց այն մասին լուրերով, որ խաղաղության կոչեր են այնտեղից հնչում: Բայց հետո ճիշտ թարգմանությունը հայտնվեց մամուլում, և պարզվեց, որ նա ճիշտ հակառակը, ավելի հեգնական բնույթի հայտարարություն էր արել:

Զոհրաբ Մնացականյան. Ցավում եմ իր համար, եթե դա այդպես է: Այսինքն մենք վստահություն ունենք, ես նորից ուզում եմ կրկնել, որ այս հասարակությունը իր ուժով, իր քաղաքացով, այս քննարկումներով վստահ է, որ ունենք այդ կարողությունը, այդ հայրենասիրությունը, ուժը` պաշտպանվելու, պաշտպանելու, Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու: Սրանում կարծում եմ որևէ մեկը կասկած չունի: Դա մեզ ուժ է տալիս խոսելու խաղաղության լեզվով, որովհետև, այո, խաղաղությունն է, ինքնավստահությունն է, որ հնարավորություն է տալիս…

Հարց. Իրենց թուլությու՞նն եք համարում դա:

Զոհրաբ Մնացականյան. Ես ցավով եմ ընդունում: Ես չեմ տեսել թարգմանությունը՝ ինչպես է եղել, դրա համար քանի չեմ տեսել, մի քիչ զգույշ կլինեմ իմ մեկնաբանությունների մեջ: Վարչապետը բազմիցս ասել է, որ մենք կարող ենք դա անել, և այդ ճանապարհը պետք է լինի երկկողմանի. եթե խաղաղության ենք նախապատրաստում ժողովուրդներին, եթե ղեկավար մակարդակով այդ գործառույթը չի իրականացնում, դա մտածելու տեղիք է տալիս: Բայց ես չեմ մեկնաբանում Ձեր կողմից հիշատակված կոնկրետ դեպքը, թե ինչպես է ասվել և հետո ինչպես է թարգմանվել:

Հարց: Պարոն Մնացականյան, երեկ լրատվություն տարածվեց, որ հայկական կողմը առաջարկել է փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կանոնադրության մեջ, հետո իհարկե արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ, բայց արդյո՞ք նման անհրաժեշտություն կար:

Զոհրաբ Մնացականյան. Կանոնադրության փոփոխության որևէ առաջարկ չի արվել, կանոնադրությունը չի փոփոխվելու:

Հարց. Ճշտող հարց. Պայմանավորվածությունների առումով առաջընթաց կա՞ գերիների..

Զոհրաբ Մնացականյան. Դեռևս մի փոքր վաղ է, որ ես ավելի կոնկրետացնեմ. այժմ պետք են որոշ հստակեցումներ, և այստեղ պետք է միասին աշխատենք:

Հարց. Պուտինի այցը նախատեսվու՞մ է այս տարի:

Զոհրաբ Մնացականյան. Այո:

Հարց. Արցախի նախկին պետնախարարը խոսում էր Սարսանգի ջրամբարը համատեղ օգտագործելու և դրա դիմաց օդային տարածքը բացելու մասին: Դուք ադրբեջանակն կողմից ինչ-որ արձագանք ստացե՞լ եք սրա մասով և իրատեսակա՞ն համարում եք սա:

Զոհրաբ Մնացականյան. Այժմ ունենք որոշ գործառույթներ իրականացնելու, որոնք արտահայտված են մոսկովյան հայտարարության մեջ: Ցանկացած գործառույթ, որն ուղղված է վստահության ամրապնդման միջոցներին, բնականաբար, պատրաստ ենք քննարկել: