Մենք անցել ենք հեղափոխության ակտիվ փուլը, իսկ իրական հեղափոխությունը դեռ նոր է սկսվում. Լևոն Բարսեղյան

Լուրեր

05.06.2026 | 21:40
Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվը հունիսի 4-6-ին աճել է մոտ 33%-ով
05.06.2026 | 21:30
Ում է ընտրում Հայաստանը․ ինչ են ցույց տվել նախընտրական 10 հարցումները
05.06.2026 | 21:19
Եղիշե Մելիքյանը և Օգնյեն Չանչարևիչը` Ղազախստանի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:09
Կես միլիոն դոլարից ավելի՝ Meta-ին․ քաղաքական ուժերի գովազդային ծախսերը 
05.06.2026 | 20:56
Բանավեճի պնդումները՝ սխալներից մինչև մանիպուլյացիաներ․ Factor TV-ի ստուգումը՝ իրական ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:51
Ներքին Չարբախում ընդդիմադիրների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է. ՆԳՆ
05.06.2026 | 20:48
CNN-ը պնդում է՝ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ արել Իրանի դեմ․ Բաքուն հերքում է
05.06.2026 | 20:30
Երևանում մեկնարկել է Չեխիայի վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքը
05.06.2026 | 20:16
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:12
1 մլրդ դրամից ավելի է ծախսվել արտահիմնադրամային միջոցներից․ Եգորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:59
«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 19:49
Ներքին Չարբախում վիճաբանություն և վրաերթ․ ՔՊ-ի աջակիցների մասնակցության մասին պնդումների ֆոնին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
05.06.2026 | 19:43
Թաթոյանը պնդում է՝ Փաշինյանի իշխանությունը մեծացրել է Ռուսաստանից կախվածությունը․ որ պնդումն է ճիշտ, որը՝ սխալ
05.06.2026 | 19:30
ՀՀ-ն զենք է վաճառել 2 երկրի․ նոր երկրների վաճառքներ կլինեն․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:29
ՄԻՊ-ը ուսումնասիրում է «Արմատ մեդիա»-ում իրականացված խուզարկության հանգամանքները
Բոլորը

Այսօր Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Գյուրիում՝ Շիրակի պետհամալսարանի բակում կազմակերպված «Իրազեկ քաղաքացի»  քննարկման բանախոսներից՝ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ներկաներին պատմեց քաղաքացու իր տեսլականի, մեր երկրում կատարված ու դեռ անհրաժեշտ բարեփոխումների մասին։ Իր խոսքը նա սկսեց մի հետաքրքիր դիպվածով։

«Ես այնքան հին եմ, որ Շիրակի մարզի մի դատախազի եմ տեսել, որ բազմաթիվ նյութեր  ուներ Լիդա Նանյանի դեմ կատարած հանցագործությունների մասով, քրեական գործ չհարուցեցին, մի օր ասի ՝ ինչո՞ւ չհարուցեցիք, մտածեց, մտածեց, ասաց՝ ոչինչ  Լևոն ջան, Աստված կպատժի։ Անցած տարի էն քննիչները՝ ՀՔԾ-ի, որ մեզ դնում էին բանտերը, ասում էինք՝ չե՞ք ամաչում, ասում էին՝ չեք պատկերացնում, որ հիմի ինձ հրամայեն, որ ես ինքս ինձ ձերբակալեմ, կալանավորեմ՝ անելու եմ։ Էդ քննիչները դեռ աշխատում են ՀՔԾ-ում, ժողովուրդ ջան»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Վեջինիս կարծիքով մենք անցել ենք հեղափոխության ակտիվ փուլը, իսկ իրական հեղափոխությունը դեռ նոր է սկսվում։ Նա առանձնացրեց մի շարք մարտահրավերներ, այն ոլորտները, որոնք պետք է բարեփոխվեն։ Առաջնային խնդիրնեից մեկը, ըստ Լևոն Բարսեղյանի, անցած քաղաքական ռեժիմին գնահատական տալն է։

«Մենք ակնկալել ենք, որ 90-ականների սկզբին նոր Գերագույն խորհուրդը, գնահատական տա գոնե 1920թ-ից սկսած Հայաստանի Առաջին Հանրապետության օկուպացիայի տարիներից ի վեր այդ ամբողջ ընթացքում հանրության դեմ կատարված հանցագործություններին, սակայն դա տեղի չունեցավ։ Հիմա շատ կարևոր է, որ ԱԺ-ի մակարդակով հանրային լսումներ հրավիրվեն, քննարկվի լայնորեն այն, ինչ տեղի է ունեցել անցած 30 տարիների ընթացքում և տրվի քաղաքական գնահատական ԱԺ-ի որոշմամբ»,- նշեց Լևոն Բարսեղյանը։

Հաջորդիվ Լևոն Բարսեղյանը խոսեց դատական համակարգում բարեփոխումներ կատարելու ու անցումային արդարադատությունը կյանքի կոչելու մասին։

«Ոչ մի «կոսմետիկա» չի լուծելու անցումային արդարադատության խնդիրները։ Մենք դատական իշխանություն իրականում չենք ունեցել, մենք ունեցել ենք դատարաններ, դատավորներ, շենքեր, գույք, տեխնիկա՝ արդարադատություն կայացնելու համար, բայց իրականում դատական երրորդ իշխանություն չենք ունեցել։ Հիմա այդ  ամբողջը լրջագույն բարեփոխման կարիք ունի»,- ասաց Բարսեղյանը։

Կոռուպցիայի դեմ պայքարը ևս կարևորագույն խնդիրներից է և պետք է ներդրվեն նոր մեխանիզմներ։

«Նախկինում էլ են եղել կոռուպցիոն հանցագործություններ՝ Քրեական օրենսգրքով սահմանված, տարբեր մարմիններ են զբաղվել կոռուպցիայով, սակայն դա արդյունավետ չի եղել։ Հիմա համարում եմ շատ կարևոր է ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմիններ, լավ կլինի կանխարգելմամբ և հայտարարագրերով, էթիկայով  զբաղվի մի մարմին և կոռուպցիայի բացահայտմամբ, քննություններով զբաղվի մեկ այլ մարմին»,- նշեց Լևոն Բարսեղյանը։

Վերջինս առանձնացրեց նաև  կրթության  ոլորտը, որտեղ  բարեփոխումները ևս առաջնահերթություն են և այլևս որևէ կրթական հաստատության պատին չպիտի լինեն պաշտոնյաների նկարներ։

«Կրթության համակարգի հայեցակարգի բարեփոխման կարիք ունի Հայաստանը, որ էլ ոչ մի պաշտոնյայի նկար չճպցվի որևէ կրթական հաստատության պատին և դրա տակով չանցնեն-դառնան 12 տարի երեխեքը։ Փոխանակ պատերը զարդարված լինեին գիտելիքներով, ճպցրել էին, ինչ-որ մեկի նկարը։ Խայտառակ իրավիճակը պիտի արմատապես բարեփոխվի։ Կոսմետիկայով բան չի փոխվի»,- ասաց Լևոն Բարսեղյանը՝ բոլորին շնորհավորելով Քաղաքացու օրվա կապակցությամբ։

Էմմա Չոբանյան