Հանրային խորհուրդը պատրաստվում է հանդիպել ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Հանրային խորհրդից տեղեկացնում են, որ ՀԽ-ն պատրաստվում է հանդիպել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ՝ քննարկելու գիտության, կրթության և մշակույթին վերաբերող հարցեր։

«Այդ նպատակով այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի է ունեցել Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Աիդա Թոփուզյանը։

Հանձնաժողովի անդամները քննարկել են այն հարցերը, որոնք նպատակահարմար կլինի ներկայացնել նախարարին։

Բարձրացվել են գիտության ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես գիտական աստիճանաշնորհման խնդիրների վերաբերյալ, հանրակրթության ոլորտին առնչվող հարցեր՝ հանրակրթության նոր չափորոշիչների ընդունման անհրաժեշտության, դասագրքերի բովանդակության, ուսումնական ծրագրերի ու պլանների վերանայման, ավագ դպրոցի կառուցվածքի և բովանդակության արժևորման, միջին մասնագիտական կրթության ոլորտի աշխատողներին որպես  մանկավարժական աշխատողներ դիտարկելու և նրանց հատկացվող արտոնություններն այդ ոլորտի աշխատակիցների վրա տարածելու, ուսուցիչների վերապատրաստման գործը ժամանակակից մակարդակով կազմակերպելու  և այլ խնդիրների հետ կապված։

Հատուկ քննարկման նյութ են դարձել երկրում դպրոցի և ուսուցչի հեղինակությունն ու վարկը բարձրացնելու, ազգային գաղափարախոսության հենքի վրա դաստիարակության հայեցակարգ մշակելու, ապագա քաղաքացու դաստիարակության, հասարակություն-դպրոց, ընտանիք-դպրոց փոխհարաբերությունների բնույթին, դպրոցի ապաքաղաքականացմանը, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին  վերաբերող խնդիրները:

Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ բարձրացված հարցերն ի մի կբերվեն և հանձնաժողովի կողմից կներկայացվեն նախարարին։

Հանձնաժողովը հաստատել է նաև այն հարցերի ցանկը, որոնք պետք է քննարկվեն 2019 թվականի ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում: